Պետերբուրգյան ահաբեկչության մեջ կասկածվողը Թուրքիայից է արտաքսվել
INTERNATIONAL NEWSԱկբարժոն Ջալիլովը, որին կասկածում են Սանկտ Պետեբուրգի մետրոյում ահաբեկչություն իրականացնելու մեջ, Թուրքիա էր մեկնել 2015-ին, իսկ հետագայում արտաքսվել էր երկրից վիզային ռեժիմի խախտման պատճառով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայում իր աղբյուրը։
Աղբյուրի խոսքով Ջալիլովին «կասկածելի է ճանաչվել, սակայն նրա նկատմամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել, քանի որ նա ոչ մի ապօրինի բան չի արել»։ Նրա խոսքով Ջալիլովին արտաքսել են 2016-ի դեկտեմբերին՝ վիզային ռեժիմի խախտման համար, նրան տուգանել են ու արգելել մտնել երկիր։
Թուրքական Yeni Akit թերթը ապրիլի 6-ին հայտնել է , որ Ջալիլովը Թուրքիա էր ժամանել 2016-ի դեկտեմբերի 17-ին ու արտաքսվել, նրան հինգ տարի ժամկետով արգելել են մտնել երկիր։ Դրանից հետո նա անարգել ժամանել է Ռուսաստան ու աշխատանքի դասավորվել Սանկտ Պետերբուրգի սուշի բարերից մեկում։
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին երկու պայթուցիկ սարք էր տեղադրվել։ Առաջինը գտել ու վնասազերծել են, իսկ երկրորդը պայթել է ՝ սպանելով 14 ու վիրավորելով 45 մարդու։ Ռուսաստանի քննիչները համարում են, որ Ջալիլովն է ահաբեկչության անմիջական կատարողը։Նրանց տվյալներով նա է ռումբը թողել «Ապստամբության հրապարակ» կայարանում, իսկ հետո ինքն իրեն պայթեցրել մյուս գնացքի վագոնում։



