Ուշի գյուղի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 12-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացել, որ Մ-3 ավտոճանապարհի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 7-րդ կմ-ին ՄԱԶ մակնիշի 071 AF 61 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



