Թրամփը «զարմանալի ու հանճարեղ» Է որակել Սիրիայի ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռահարվածը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «Թոմահավք» բոլոր 59 թեւավոր հրթիռները, որոնք անցած շաբաթ ամերիկացի զինվորականների կողմից արձակվել Էին Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանի վրա, հասել են նպատակին: ԱՄՆ-ի ղեկավարն այս պնդումով հանդես Է եկել Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ են եթեր տրվել ապրիլի 12-ին:
Թրամփի վարկածով՝ «դրանք բոլորն Էլ խոցել են թիրախները»: «Դա զարմանալի Է, դա հանճարեղ Է»,-ասել Է պետության ղեկավարը: Նա հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան լավագույնն Է աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



