Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Բաշար ալ-Ասադի հեռացումը՝ դարձյալ սիրիական հիմնախնդրի կարգավորման հիմնական նախապայման

BLOG

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շայխուն բնակավայրում տեղի ունեցած զանգվածային քիմիական թունավորումից, դրան հետևած ամերիկյան պատժիչ ռազմագործողությունից հետո սիրիական հակամարտության շրջանակներում արձանագրվում է որակապես նոր իրավիճակ, անցում է կատարվում նոր շրջափուլի: Միաժամանակ, դրա հետ կապված, սկզբունքային փոփոխություն է արձանագրվում նաև հինախնդրի քաղաքական բաղադրիչում. այս հարցում, բնականաբար, բավական կարևոր նշանակություն ունի գերտերությունների դիրքորոշումների դինամիկան:

Հատկապես Բարաք Օբամայի վարչակազմի կառավարման վերջին շրջանում էական փոփոխություն էր արձանագրվել սիրիական հիմնախնդրի առնչությամբ Վաշինգտոնի մոտեցման առաջնահերթությունների շարքում՝ Բաշար ալ-Ասադի անվերապահ հեռացման փոխարեն՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը: Այս իրողությունը դոմինոյի էֆեկտով ազդեց ինչպես հակամարտությանն անուղղակիորեն ներգրավված արևմտյան մի շարք այլ դերակատարների մոտեցումների վրա, այնպես էլ ուղղակի ազդեցություն ունեցավ սիրիական հիմնախնդրի հանգուցալուծմանը միտված քաղաքական ձևաչափերի, մասնավորապես Ժնևյան գործընթացի վրա՝ ամրագրվելով սիրիական թնջուկի հանգուցալուծմանը միտված հիմնական իրավաքաղաքական փասատթղթի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2268 բանաձևի միջոցով (26.02.2016թ.):

Ի դեպ, միջազգային տարաբնույթ ձևաչափերում Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունը դոմինանտ էր ամբողջ 2016թ. ընթացքում, մինչև՝ 2017թ. ապրիլի սկիզբը: Զանգվածային քիմիական թունավորումը Սիրիայում և ԱՄՆ-ի՝ առաջին միտումնավոր թիրախավորված հարվածը սիրիական կառավարական ուժերի դիրքերին, դրան հաջորդած քաղաքական զարգացումները կրկին օրակարգ վերադարձրին սիրիական հիմնախնդրի սկզբնավորման թիվ 1 սկզբունքային միտքը՝ «Ասադը պետք է հեռանա»: Ի դեպ, այս թեզը, մեկը մյուսից առաջ ընկնելով, դարձյալ կրկնեցին բոլոր այն արտաքին դերակատարները, որոնց՝ տարբեր մակարդակի մասնակցության հետևանքով մերօրյա աշխարհի ամենախրթին հիմնախնդիրը վերաճեց այսօրինակ գլոբալ առճակատման հարթակի՝ ինչն է հատկանշական՝ դարձյալ ԱՄՆ-ի դիրիժորությամբ:

Մինչդեռ ներկա իրավիճակում, նախկինի համեմատ, առկա է մի էական տարբերություն՝ եթե գործընթացները Սիրիայի ներսում և նրանից դուրս, ինչպես նաև Ռուսաստանի դիվանագիտական ճկունությունը տևական ժամանակի ընթացքում առարկայական ջանքերի ու փոխզիջումների գնով կարողացան էականորեն մեղմել իր բնույթով բավական փոխզիջումային Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքական ուղեգիծը, ապա Սիրիայի նախագահին «կենդանի» բնորոշած Դոնալդ Թրամպի և նրա գլխավորած թիմի պարագայում նվազագույն տեղաշարժի հասնելն անգամ գրեթե անհնար է լինելու: Ավելին՝ Թրամպի վարչակազմի դիրքորոշումը ներկայում անզիջողականության նշաձողի ամենաբարձր աստիճանում է և դրսևորվում է ոչ միայն Բաշար ալ-Ասադի դեմ, այլ՝ վերջնագրային տեսքով ներկայացվում նաև վերջինի դաշնակիցներին և հովանավորներին:

Այսպիսով, փաստում ենք՝ ակնհայտ հետընթաց է արձանագրվում նաև սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքական սկզբունքների տեսանկյունից. առավել անզիջում հիմքերով օրակարգ է վերադառնում Ալ-Ասադի հեռացման նախապայմանը:

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback