Աշխարհում շարժական հավելվածներից հասույթն աճել Է 40 տոկոսով
SOCIETY Աշխարհում շարժական հավելվածների ներբեռնումների թիվը 2016 թվականին աճել Է 15 տոկոսով, ընդ որում՝ սեգմենտում հասույթն ավելացել Է 40 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CCTV չինական հեռուստաալիքը՝ հղում անելով NewZoo ընկերության հետազոտությանը:
Հավելվածներից համաշխարհային հասույթի գրեթե երրորդ մասը՝ 12 մլրդ դոլար, ստացվել Է Չինաստանում:
Չինացի օգտատերերը iOS պլատֆորմով հավելվածների մշակողներին բերել են հասույթի 40 տոկոսը (5 մլրդ դոլար), Android-ի համար հավելվածների վաճառքները կազմել են 7 մլրդ դոլար:
Նշվում Է, որ չինացի օգտատերերը միջին հաշվով ամսական թեկուզ մեկ անգամ օգտվում Է 40 հավելվածներից, ինչը մեծապես ավելի շատ Է, քան աշխարհի միջին ցուցանիշը: Ըստ որում՝ Չինաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը 2015 թվականին հասել Է 668 միլիոնի, եւ նրանց 90 տոկոսը ցանց են մտնում իրենց շարժական ցանցերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



