Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Սուրեն Քրմոյանը կոչ է անում չստվերել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեությունը

SOCIETY

2017 թվականի մարտի 29-ին Iravaban.net լրատվական կայքում հրապարակվել էր «Ինչո՞ւ է հարկատուների հաշվին միլիոններ ծախսվում անարդյունավետ աշխատող մարմնի վրա» վերտառությամբ հոդված, որով հեղինակը քննադատում էր ՀՀ Նախագահի կողմից՝ 2016 թվականի  դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստղծելու մասին» ՆԿ-262-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմը, ներկայացված նախագծում հակակոռուպցիոն մարմնի կանխարգելիչ մոդելի ընտրությունը, խմբի գործունեությունը գնահատել էր  ոչ թափանցիկ և այլն: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, որքանո՞վ է հոդվածում առկա քննադատությունը մոտ իրականությանը, արդյո՞ք խումբն այս ամիսների ընթացքում աշխատել է գաղտնի և ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքային խմբում Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակաոռուպցիոն կոալիցիայի ներգրավված չլինելը:

-Նախ նշեմ, որ այդ հրապարակմամբ փորձ է արվում ստվերել ՀՀ Նախագահի  կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը: Հոդվածի հեղինակի կարծիքով, խմբի կազմում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի  ներգրավվածությունը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի «բացառումը» դրա գործունեության լեգիտիմությունը և թափանցիկությունը կանխորոշող հիմնարար պայման է:  

Մինչդեռ քաղաքականության մշակման գործընթացում հասարակական ներգրավվածության ապահովման պահանջը չի ենթադրում և չի կարող ենթադրել պաշտոնական աշխատանքային խմբերին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պարտադիր «անդամակցում»: Ավելին, այն չի պահանջում աշխատանքային խմբերում շահագրգիռ պետական մարմինների փոխարինում հասարակական կազմակերպություններով: Որպես կանոն, քաղաքականության մշակման գործընթացում հասարակական ներգրավվածության ապահովման ամենաընդունելի և տարածված եղանակը շահագրգիռ խմբերին նախագծերի ներկայացու մը և դրա շուրջ հանրային քննարկում ծավալելն է:

Այս առումով հիշեցնեմ, որ դեռևս 2016 թվականի հունվարին Արդարադատության Նախարարի 19-Ա հրամանի հիման վրա կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի հետ կապված աշխատանքներն իրականացվել են համատեղ՝ պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության հարթակի շրջանակներում: Բացի այդ, արդարադատության նախարարության գործընկեր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն երկու անգամ կարծիք է ներկայացրել շրջանառվող նախագծերի վերաբերյալ, որի հիման վրա նախագծերում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում՝ վերանայվել են Կ անխարգելման մարմնի անդամին ներկայացվող պահանջները: Լրամշակված տարբերակը կրկին ներկայացվել է հանրային քննարկման e-draft.am կայքէջում:

-Հոդվածի հեղինակը նախագիծը որակում է որպես էթիկայի հանձնաժողովի շահերը սպասարկող նախագիծ: Այս առումով արդյո՞ք տեղին է հեղինակի քննադատությունը:

-Ինչ վերաբերում է նախագիծը էթիկայի հանձնաժողովի շահերը սպասարկող որակելուն, նշեմ, որ հոդվածի հեղինակը որևէ մասնագիտական հիմք չի նշել: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախագիծը  վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծմանը, իսկ էթիկան հանդիսանում է կանխարգելման ընդամենը մեկ տարր:

-Հրապարակման մեջ քննադատվում էր նաև  Հակակոռուպցիոն մարմնի կանխարգելիչ մոդելի ընտրությունը՝ կասկածի տակ դնելով, որ հենց էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա ձևավորվող նոր մարմինըորտեղգործունեություն կծավալեն նույն անձինք, արդյունավետ չի գործի:

-Հոդվածի հեղինակը փորձում է նսեմացնել բարեփոխումը՝ պայմանավորված զուտ այն հանգամանքով, որ միջազգային պրակտիկայում ընդունված հնարավոր մոդելներից Կառավարությունը չի ընտրել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախընտրած տարբերակը, որն իրենից ենթադրում էր հակակոռուպցիոն մարմնի ունիվերսալ մոդել: Հարկ է նկատի ունենալ, որ երկու մոդելներն են միջազգայնորեն լայն տարածում ունեն և համարվում են արդյունավետ: Կանխարգելիչ մոդելների զարգացման ուղով է ընթացել Արևելյան եվրոպայի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Սլովենիան և Ռումինիան, որոնք մ իջազգային փորձագետների կողմից գնահատվում են որպես լավագույն փորձի օրինակներ: Ինչ վերաբերում է հնարավոր տարբերակներից որևէ մեկին նախապատվություն տալուն, ապա դա բացառես քաղաքականություն մշակող մարմնի հայեցողությունն է, որի համար վերջինս կրում է քաղաքական պատասխանատվություն: Բացի դրանից, հոդվածի հեղինակը պնդում է, որ հակակոռուպցիոն մարմնի ունիվերսալ մոդելը քննարկման առարկա չի դարձվել, այնինչ տվյալ հարցը քննարկվել է պատշաճ ատյանում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի շրջանակներում՝ հասարակական կազմակերպու թյունների մասնակցությամբ: Հոդվածի հեղինակը քննադատում էր նաև նախագծի որոշ կարգավորումներ:  Ցավում ենք, որ ստիպված ենք լրատվամիջոցի միջոցով տրամադրել բարձրացված «ոչ մասնագիտական» քննադատությունների վերաբերյալ մեր մասնագիտական մեկնաբանությունները:

Մասնավորապես,

  • Հոդվածի հեղինակները համաձայն չեն Հանձնաժողովի անդամին ներկայացվող մասնագիտական ցենզի հետ, այնինչ նշված հոդվածը Հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ խմբագրվել է և ներկայացվել հանրային քննարկման:
  • Անձնավորված քննադատության փոխարեն կհորդորեինք հոդվածի հեղինակին ներկայացնել իր առաջարկությունը՝ համապատասխան միջազգային փորձով հիմնավորված:
  • Ուշադրության է արժանի այն փաստը, որ գործող օրենսդրությամբ հանձնաժողովի անդամի համար 10 տարվա աշխատանքային փորձի առկայության պահանջը նախագծի հեղինակները փորձել են հնարավորինս մասնագիտական դարձնել՝ սահմանելով առնվազն 3 տարվա հակակոռուպցիոն կամ բարեվարքության ոլորտի աշխատանքային փորձի առկայության պահանջ:
    • Հոդվածի հեղինակները վիճարկում են ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի հենքի վրա հակակոռուպցիոն  նոր մարմին ստեղծելու արդյունավետությունը, այնինչ հարցը բազմիցս քննարկվել է պետություն - քաղաքացիական հասարակություն հարթակի շրջանակներում:

Ամփոփելով խոսքս, ուզում եմ նշել, որ Արդարադատության նախարարությունը, որպես աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպող մարմին, իր իրավասության շրջանակներում գործում է թափանցիկ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման ապահովման միջոցով: Նմանատիպ որակավորումներն իրավագիտության ոլորտում մասնագիտացված պարբերականում ոչ միայն չեն նպաստում արդյունավետության բարձրացմանը, այլև հասարակության մոտ թյուր կարծիք են ձևավորում հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության և թափանցիկության վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր գործ ընկեր Հասարակական կազմակերպությունները, օգտագործելով պետական մարմինների հետ համագործակցության առկա հարուստ գործիքակազմը, կառուցողական երկխոսության միջոցով կնպաստեն հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns