ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող Է կես տարով հետաձգվել
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող Է 2017 թվականի հուլիսի 1-ից հետաձգվել 2018 թվականի հունվարի 1-ը: Այս մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Նեկրասովը «Կոմերսանտի» խորհրդաժողովում, որը նվիրված Էր արտաքին տնտեսական գործունեության հրատապ հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: & nbsp;
Նեկրասովի խոսքով՝ օրենսգրքի վավերացումն փոքր-ինչ ավելի դանդաղ Է ընթանում, քան սկզբում նախատեսվում Էր: «Հավանաբար, (պայմանագրի ուժի մեջ մտնելու) ավելի իրական ժամկետ կլինի 2018 թվականի հունվարի 1-ը»,- հավելել Է նա:
Նեկրասովը ենթադրել Է, որ վավերացման գործընթացն ու օրնեսդրության ներդաշնակացումն ավարտելու վերաբերյալ կոնկրետ որոշումներ կընդունվեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների՝ մայիսին կայանալիք հանդիպման ժամանակ:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



