Հրատարակվել է Թորոս Թորամանյանի «Անիի միջնաբերդի հուշարձանները» գրքի 4-րդ պրակը
SOCIETY«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրատարակել է հայ ճարտարապետության նվիրյալ Թորոս Թորամանյանի «Անիի միջնաբերդի հուշարձանները» եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ գրքի 4-րդ պրակը, որը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պ ատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի անձնական արխիվի զգալի մասը պահվում է ՊՈԱԿ-ում: 1999 թվականին այն պետական սեփականություն է դարձել եկեղեցական և մշակութային գործիչ, երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ջանքերով:
Ընթերցողի դատին հանձվող պրակը «Հայկական պատմամշակութային վավերագրեր» մատենաշարի հինգերորդ հրապարակումն է: Պրակը ներկայացնում է Անի քաղաքի միջնաբերդի տարածքում գտնվող հուշարձանների Թ. Թորամանյանի կատարած ուսումնասիրությունները, չափագրություններն ու լուսանկարահանումները: Ներկայացված է Անի պատմական մայրաքաղաքի միջնաբերդի հուշարձանների` Թ. Թորամանյանի կատարած չափագրությունների պահպանված մասը` 23 թերթ /հիմնականում սևագրեր/: Դրանցից 17-ը տպագրվում է առաջին անգամ: Թ. Թորամանյանը հավանաբար հուշարձանների չափագրություններն էլ արե լ է 1907-1908 թթ., երբ Պետերբուրգյան Կայսերական հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Անիի միջնաբերդում:
Գրքում զետեղված են Հովհաննես Քյուրքչյանի, Արամ Վրույրի, Թորոս Թորամանյանի և Նիկողայոս Բունիաթյանի/ Բունիաթով/ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին կատարած միջնաբերդի հուշարձանները պատկերող լուսանկարները:
Պրակը կարելի է ձեռք բերել մայրաքաղաքի գրախանութներում, նաև` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:



