Կներդրվի հացամթերքի և մսամթերքի տեղափոխման տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրման մեխանիզմը
SOCIETYՄիսը սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխանող տրանսպորտային միջոցներով տեղափոխելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մշակել և ներկայումս ներդնում է տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրման մեխանիզմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքիանվտանգության պետական ծառայությանպետ Իշխան Կարապետյանը: Նրա վստահեցմամբ` այն հնարավորություն կտա բացառելու ոչ սանիտարական պայմաններով մսի տեղափոխումը:
«Սկզբնական փուլում նախատեսվում է մսամթերքի և հացամթերքի տեղափոխման տրանսպորտային միջոցների նկատմամբ պարտադիր սանիտարական անձնագրերի կիրառման պահանջը: Ներկայումս նախապատրաստվում է փաթեթը և այս ուղղությամբ մոտ ժամանակներս կտեղեկացնենք մեր գործողությունների մասին»,- ասաց նա` հավելելով, որ այդ նպատակով բազմաթիվ հանդիպումներ են ունեցել խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների և տարբեր ոլորտներում սննդի շղթայի օպերատորների հետ: Նրանց ներկայացրել են նախատեսվող ու կանխատեսվող փոփոխությունները, որպեսզի նրանք ունենան համապատասխ ան ժամանակ և կատարեն նախապատրաստական աշխատանքներ:



