Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հիվանդացության և մահացության ցուցանիշով առաջին տեղում շարունակում են մնալ սրտանոթային հիվանդությունները

SOCIETY

 ՀՀ առողջապահության նախարարության, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից հանրապետության մարզերի 72 բժշկական հաստատություններում իրականացրած «բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում մասնագետները հետազոտել են 17 հազար 158 քաղաքացու: Հիվանդանոցային բուժօգնության կարիք են ունեցել 954 քաղաքացի, հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների կարիք են ունեցել 324 քա ղաքացի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը  նշեց, որ «բաց դռների օրեր» ծրագրի իրականացման նպատակն է մարզերում բուժօգնության հասանելիության ապահովումը և տրամադրվող բուժծառայությունների որակի բարձրացումը:

«Նախ ասեմ, որ սա զանգվածային միջոցառում է, եթե այլ դեպքերում տարբեր ծրագրերում ընդգրկվում են 4-5 հազար քաղաքացի, ապա այս անգամ` 17 հազարից ավելի, որը մեծ թիվ է: Հաջորդը, ինչպես գիտեք, մենք բազմիցս բարձրաձայնել ենք մարզերում նեղ մասնագետների պակասի հարցը: Մոտավոր միջին թվով մարզերում նեղ մասնագետների թիվը 3 անգամ պակաս է Երևանից: Ահա այս միջոցառման գլխավոր խնդիրներից է նեղ մասնագետների հասանելիությունն ապահովելը»,-ասաց  Ծաղիկ Վարդանյանը: Նրա խոսքով` այս ծրագրերով, իհարկե, մասնագետների պակասի խնդիրը չի լուծվում, սակայն ժամանակավոր ացը լրացվում է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդացության կառուցվածքում առյուծի բաժինը կազմում են սրտանոթային հիվանդությունները: Հետազոտվածների շուրջ 30 տոկոսի դեպքում այդ հիվանդություններն առկա են: Սրտանոթային հիվանդություններին հաջորդում են ակնաբանական հիվանդությունները` կազմելով 20 տոկոս: Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ակնառու է մարզերում ակնաբույժների պակասը:

«Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի սրտաբանական ծառայության ղեկավար Լևոն Քոչարյանը, ով անձամբ մասնակցել է ծրագրին և ընդունել բազմաթիվ քաղաքացիների, նշեց, որ ստուգումներն անցկացվել են անվճար:

«Մեր բժշկական կենտրոնից 60 մասնագետ մասնակցել է այս ծրագրին, 2 հազարից ավելի հիվանդների հետ ենք աշխատել, եթե կարիք է եղել, ապա հիվանդները հավելյալ հետազոտվել են Երևանում: Ասեմ, որ գերակշռող մասը զարկերակային հիպերտենզիայով հիվանդներ էին, այսինքն` արյան ճնշումը չկարգավորված: Տրամադրվել է խորհրդատվություն, բաժանվել է անվճար դեղորայք»,-ասաց Լևոն Քոչարյանը:

Սրտաբանը նշեց, որ հիվանդացության և մահացության ցուցանիշով առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, հետևաբար շատ կարևոր է բուժվելը, շարունակական վերահսկողությունը: Նրա խոսքով, արյան ճնշումը չվերահսկելը հիմնականում կապված չէ բժիշկների գիտելիքների կամ դեղերի պակասի հետ:

«Խնդիրը հիմնականում կապված է մարդկանց իրազեկվածության հետ: Շատերը կամ ընդհանրապես դեղ չեն խմում, կամ ունեն բարձր ճնշում, բայց իրենց լավ են զգում ու չեն խմում: Չեն պատկերացնում, որ թեկուզ իրենց լավ են զգում, բայց բարձր ճնշում ունենալը վտանգավոր է: Լինում են դեպքեր, դեղերը խմում են այն ժամանակ, երբ վատ են զգում, այնինչ, անհրաժեշտ է հետևողական օգտագործել դեղերը` լինելով բժշկի վերահսկողության տակ: Եղել է դեպք, երբ եկել էին մեզ մոտ ճնշումը բարձր, հևոցով, կապտած, բայց դեղ չէին խմում»,-ասաց Լևոն Քոչարյանը:

Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ այս ամենից կատարում են հետևություններ հետագա աշխատանքը կազմակերպելու համար: Նախ` պարզ է դարձել, որ նման միջոցառումները պետք է լինեն շարունակական, իրականացվեն առնվազն վեց ամիսը մեկ: Դրանից բացի` մարզերի հիվանդանոցները նեղ մասնագետներով համալրելու համար գործուն մեխանիզմներ պետք է մշակել:

«Փաստը մնում է փաստ, որ այն, ինչով մենք առաջնորդվում ենք, այն է` երիտասարդներ  մարզեր գործուղելը, աշխատանքային հրապուրիչ պայմաններ ստեղծելը, լիարժեք չեն բավարարում, և ունենք խնդիր: Հետևաբար, նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Դրանից բացի, անհրաժեշտ է Երևանի և մյուս մարզերի բժիշկների համագործակցությունն առավել սերտացնել»,-հավելեց նա:

«Բաց դռների օրեր» ծրագիրն իրականացվել է 2017 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan