Նախապատրաստվում են համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին
SOCIETYԱպրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին ընդառաջ՝ մայրաքաղաքի վարչական շրջանների այգիներն ու բակային տարածքները նախապատրաստվում են ծառատունկին, մաքրվում են առանձնացված հատվածները: Նորատունկերով կհամալրվի նաև Նուբարաշեն վարչական շրջանի ամբողջովին բարեկարգված այգին:
Համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին այս տարի ևս կներգրավվեն ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցները: Մասնակիցներն ըստ առանձնացված տարածքների կստանան անհրաժեշտ թվով տնկիներ և պարագաներ:
«Սանիթեք» ընկերությունն այդ աշխատանքներում կներգրավի լրացուցիչ ուժեր` գործընթացն ավելի նպատակային դարձնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն








1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



