Պուտինը քննադատել Է ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը Սիրիային հասցված հրթիռահարվածին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում Է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին մեղադրել Է այն բանում, որ նրանք «արձանիկների նման գլխով են անում»՝ աչք փակելով այն բանի վրա, որ դա ինքնիշխան երկրին հասցված հարված Է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման:
«Ինչպե՞ս արձագանքեցին ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները: Բոլորը գլխով են անում չինական արձանիկների նման՝ չվերլուծելով ոչինչ, թե ինչ Է տեղի ունենում: Որտե՞ղ են սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները: Չկան: Իսկ միջազգային իրավունքի խախտում կա: Դա ակնհայտ փաստ Է: Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման հարված Է հասցվում ինքնիշխան երկրի:
Եվ չնայած միջազգային իրավունքի այս բացահայտ խախտմանը, բոլորը համաձայն են, ընդունում են եւ սկսում են գլխով անել եւ հավանություն տալ»,- ասել Է Պուտինը «Միր» միջազգայն հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որից մի հատված հրապարակվել Է ապրիլի 12-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



