ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկելու Է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագծի շուրջ
INTERNATIONAL NEWS ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին քննարկելու Է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ինչպես հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում, քվեարկությունը նշանակված Է Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին:
Նախօրյակին ՄԱԿ-ի ԱԽ-ում արեւմտյան երեք երկրների պատվիրակությունները ներկայացրել են փոքր-ինչ վերամշակված բանաձեւի նախագիծ, որում դատապարվտում Է «քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում, այդ թվում՝ Խան Շեյխունում իրականացված գրոհը»: Փաստաթղթի հեղինակները պահպանել են Դամասկոսին ներկայացվող պահանջը՝ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովին եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը հանձնել միջադեպի օրը օդուժի թռիչքներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ մուտք ապահովել այն ռազմակայաններ, որեղից կարող Էին հարվածներ հասցվել Խան Շեյխունին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը առաջարկում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ օգնել հետաքննելու Սիրիայում, այդ թվում՝ Խան Շեյխունում քիմիական զենքի հետ կապված ենթադրյալ միջադեպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



