Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Շիրխանյանի ձերբակալության երկու վարկած. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոչընդոտեցին Հայ սպաների միության ստեղծմա՞նը, թե կտրեցին Վատիկան–Մոսկվա «խողովակը»

Գրեթե երկու տարի է անցել Նորքի «զինված հանցախմբին» վնասազերծելուց: Հիշեցնենք` 2015–ի նոյեմբերի 25–ին ԱԱԾ–ն վնասազերծվել էր հանցախումբ, որը, ըստ ԱԱԾ–ի հաղորդագրության, պլանավորել էր Հայաստանի տարածքում իրականացնել մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում` մահափորձ նախագահի դեմ: Մեկ ամիս անց նույն գործով ձերբակալվեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Երկու տարի հետո էլ այդ գործի մասին գիտենք այնքան, որքան խմբի ձերբակալության օրը: Դրա հետևանքով շատերը, մեղմ ասած, այնքան էլ չեն հավատում պաշտոնական վարկածին: Ինչևէ, այսօր փորձելու ենք երկու նոր վարկած առաջադրել կոնկրետ Շիրխանյանի ձերբակալության մասով: Ստորև ներկայացնում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի տեսակետը:

Մինչև ձերբակալությունը Վահան Շիրխանյանն զբաղված է եղել մի շատ կարևոր գործով, որի մասին տեղյակ է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Շիրխանյանը պատրաստվում էր ստեղծել Հայ սպաների միություն: Ամբողջ աշխարհի հայ սպաները պետք է միանային և ստեղծեին ամբողջական ռազմական հայկական համակարգ: Աշխարհում ընդունված հասկացություն կա` ռազմական մասնավոր կոմպանիա: Օրինակ, ամերիկացիները Իրաքում իրենց ռազմական գործողությունների 50–60%–ն իրականացրել են նման կոմպանիաների միջոցով: Նույնը` Աֆղանստանում: Ու Շիրխանյանի կազմակերպած միությունը պետք է լիներ նման մի կոմպանիա, բայց որը պետք է ունենար իր առանձնահատկությունները` ելնելով մեր, զուտ հայկական սպեցիֆիկայից:

Ըստ Ա. Մանուչարյանի, այդ կառույցի նպատակն ու գործառույթը լինելու էր հայության ռազմական հնարավորությունը մեկտեղելը, ինչի արդյունքում մեր ռազմական ամբողջ համակարգի արդյունավետությունը կտրուկ բարձրանալու էր: Ընդ որում, այդ միությունը գործելու էր պետության հետ համաձայնեցված: Շիրխանյանին «կցված» է եղել նախագահ Ս. Սարգսյանի ազգականը, ով ՊՆ–ի բարձրաստիճան պաշտոնյա է: Դա արվել էր նպատակով, որպեսզի նախագահը լիարժեք տիրապետի կառույցի գործողությունների նպատակներին ու ծրագրերին և չունենա կասկածներ կամ մտավախություն առ այն, թե այդ կառույցը մի օր կարող է շուռ գալ իր դեմ: Նախնական համաձայնությամբ, սակայն, հարկ եղած դեպքում կառույցը գործելու էր նաև որպես առանձին, անկախ միավոր` իր քայլերի պատասխանատվությունը պետության վրա չդնելու նպատակով (դա ևս համաձայնեցվելու էր պետության հետ):

Ծրագիրը պատրաստ էր` Շիրխանյանի ձերբակալությունից 3 օր հետո տեղի էր ունենալու դրա շնորհանդեսը: Իսկ երկու ամիս հետո Հայ սպաների միությունն սկսելու էր գործել:

Աշոտ Մանուչարյանը կապ է տեսնում Հայ սպաների միության ստեղծման և Շիրխանյանի ձերբակալության միջև: «Ես կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանին ստիպել են «հեռացնել» Շիրխանյանին, որպեսզի այդ կառույցի ստեղծումը տապալվի»,– կարծում է Ա. Մանուչարյանը: Իսկ «ստիպելը» եղել է նաև սխալ տեղեկատվություն տրամադրելով: «Մեր հատուկ ստորաբաժանումներում, ծառայություններում ներմուծված են հատուկ մարդիկ, ովքեր իրականացրել են այդ ստոր բանը: Եվ իմ զարմանքն է, որ այսքան տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած լինելով` Ս. Սարգսյանը չի հասկանում մի տարրական բան` իրավապահ մարմիններում անվտանգության խնդիրների լուծում չկա: Առկա ձայնագրություններով առաջնորդվելն անհեթեթ է: Այսօր մոտեցիր ցանկացածի ու ասա, որ ուզում ես նախագահի նկատմամբ նման բան անել: Կասի` ապրես, կարգին տղա ես: Ուրեմն պետք է վիճակը փոխել, ոչ թե ոստիկաններին ուղարկել, որ բոլորին ձերբակալի: 4–ին բռնել ես, 44–ն էլ դրսում է: Հետո՞: Ո՞րին ես բռնելու»:

Բացի այս վարկածը, Աշոտ Մանուչարյանն առաջ է քաշում Շիրխանյանի ձերբակալության մեկ այլ տարբերակ ևս, որը, նրա խոսքով, այնքան էլ հավանական չէ, բայց և բացառել չի կարելի:

Շիրխանյանը վիթխարի ծառայություն է մատուցել Վատիկանին և Ռուսաստանին: Կատարել ոչ պաշտոնական «խողովակի» դեր: Վատիկանը վստահելի, բայց ոչ պաշտոնական խողովակներ է փնտրել Մոսկվայի հետ ինչ–ինչ հարցերում համաձայնության հասնելու նպատակով: «Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են եղել: Բայց կարծում եմ` կապված են եղել աշխարհի ներկա վիճակի, գուցե նաև Սիրիայում քրիստոնյաների ոչնչացման հետ: Այդ հարցերը լիազորված է եղել շոշափել Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ–ն: Շիրխանյանը Ջավախքից է, ֆրանկների` հայ կաթոլիկների գյուղից: Իսկ Շիրխանյանի ազգականը Հայ կաթոլիկ պատրիարքի մտերիմն է: Եվ լինում է զանգ, թե` կարո՞ղ ես գալ Մոսկվա. Ցեղասպանության 100–ամյակի հետ կապված Մոսկվայի կաթոլիկ տաճարում պետք է մատուցվի պատարագ: Ներկա լինելու է ամբողջ բոմոնդը, մարդկանց հետ էլ կհանդիպես: Շիրխանյանը գնում է: Եվ խնդիր է ներկայացվում` կա նման անհրաժեշտություն, մեզ պետք է այսպիսի–այսպիսի որակներով մարդ, բայց կոնտակտը պետք է լինի ոչ ֆորմալ: Եվ Շիրխանյանը օգնում է այդ հարցի կարգավորմանը: Գուցե փորձեցին «խողովակը» կոտրել, թեև Շիրխանյանն իր դերն արդեն կատարել էր: Բայց սա նրա ձերբակալության քիչ հավանական տարբերակն է»,– տեսակետ է հայտնում Աշոտ Մանուչարյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League