G7-ի ԱԳ նախարարները որոշում չընդունեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին
SOCIETY G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները Իտալիայի Լուկկա քաղաքում կայացած գագաթնաժողովում որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ ԷրոյիÕ ¶:
Ընդսմին նա նշել Է, որ նախարարները, քննարկելով սիրիական թեման, համաձայնել են, որ Սիրիայի ապագան չպետք Է կապված լինի նախագահ Բաշար Ասադի հետ:
Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը, Սիրիայում նրա գործողությունների կապակցությամբ, «յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը չի քննարկվել, թեեւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը փորձել Է արծարծել այդ թեման:
Ընդսմին The Daily Mail բրիտանական թերթը հայտնել Է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Ջոնսոնի գաղափրն արգելափակել Է Գերմանիան ԵՄ-ի մի շարք այլ երկրների հետ միասին:
Հրատարակությունը ճշտել Է, որ այդ երկրները պնդում են՝ նախ անցկացնել Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տվյալների ընդգրկուն հետաքննություն:
G7-ի կազմում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան:
Ավելի վաղ The Times թերթը հայտնել Էր, որ Մեծ Բրիտանիան մտադիր Է G7-ի գծով գործընկերներից հասնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման՝ սիրիական ռեժիմին աջակցելու համար, որը, նրա կարծիքով, քիմիական զենք Է կիրառել Իդլ իբի նահանգում:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման առաջարկություններ Էին հնչում նաեւ Վաշինգտոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



