Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Քուրդ և ասորի նորընտիր պատգամավորներն Ազգային ժողովում կբարձրացնեն կրթամշակութային հարցեր

SOCIETY

Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները 6-րդ գումարման Ազգային ժողովում կբարձրացնեն  էթնիկ կրթամշակութային, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և կենցաղային այլ հարցեր:

 «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 11-ին կայացած ասուլիսի ընթացքում խոսեցին Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների նորընտիր ներկայացուցիչներ՝ Հայաստանի քրդականհամայնքի ղեկավար Կնյազ Հասանովն ու «Աթուր» ասորիների միության նախագահԱրսեն Միխայլովը: 

«Սովետական կարգերի փլուզումից մինչ այժմ Ազգային ժողովում չկար քրդական համայնքի ներկայացուցիչ: Համամասնական ընտրակարգով չունեինք ազգային այնպիսի կուսակցություն, որի միջոցով պատգամավոր ընտրվեր: Իսկ մեծամասնականով՝ չունեինք խիտ քրդաբնակ տարածքներ, որպեսզի ներկայացուցիչները կարողանային հավաքել մինչ 50.000 ձայն և ընտրվեին: Սակայն կատարված սահմանադրական փոփոխությունները հնարավորություն տվեցին ազգային փոքրամասնություններին, որ քվոտայով մուտք գործեն Ազգային ժողով:  Ազգային ժողովի ամբիոնից կբարձրացնենք ինչպես մեր համայնքին հուզ ող, այնպես էլ Հայաստանի մյուս շուրջ 11 փոքրամասնությունների հարցերը: Այդ հարցերը հիմնականում կվերաբերեն կրթությանը, մշակույթին նաև մեր ժողովրդի իրավունքների պահպանմանը: Ներկայումս ունենք գյուղեր, որտեղ չկան ջուր, կենցաղային օբյեկտներ: Մենք կմասնակցենք օրենքների ստեղծմանը, ինչպես նաև շատ այլ հարցերի քննարկմանը:  Այն բոլոր հարցերը, որոնք վերաբերելու են հայ պատգամավորներին, վերաբերելու են նաև մեզ»,-ասաց Կնյազ Հասանովն ու շնորհակալություն հայտնեց Հանրապետական կուսակցությանը, որ հնարավորություն է տվել Ազգային ժողովում քրդական համայնքից պատգամավոր ունենալու:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում քուրդ պատգամավոր ունենալը պատիվ է ինչպես համայնքի, այնպես էլ խորհրդարանի համար:

Ի տարբերություն քրդական համայնքի, որը նախկինում ներկայացուցիչ է ունեցել Ազգային ժողովում, ասորական համայնքն առաջին անգամ կունենա համայնքի ներկայացուցիչ՝ պատգամավոր:

Արսեն Միխայլովի խոսքով՝ Ազգային ժողովում ասորի ներկայացուցիչ ունենալը ոչ միայն Հայաստանի ասորական համայնքի, այլ նաև եվրոպական երկրների ասորական համայնքների համար է մեծ իրադարձություն: Ասորական բոլոր համայնքները, հեռուստաընկերությունները սկսել են քննարկել այդ հարցը:

«Մենք Հայաստանում քաղաքական հարցեր չունենք: Պետք է բարձրացնենք մեր էթնիկ կրթամշակութային խնդիրները: Աշխատանք ունենք կատարելու մայրենի լեզվի դասաժամերի ավելացման ուղղությամբ: Նախկինում կառավարության հետ համատեղ աշխատանքով կարողացել ենք լուծում տալ կրթամշակութային ոլորտի խնդիրներին, բայց Ազգային ժողովում ավելի թափանցիկ ու ավելի շուտ կարող ենք դրանք լուծել: Մենք ՀՀ լիարժեք քաղաքացի ենք և պետք է մասնակցենք նաև մյուս բոլոր օրենքների քննարկմանը»,-ասաց Արսեն Միխայլովն ու նշեց, որ ասորական համայնքը բազմիցս իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանին՝ համայնքի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար: Այդ պատճառով՝ իրենք ավելի պարտավորված ենք զգում՝ ունենալու իրենց արժանի դերը Հայաստանի կայացման և զարգացման գործում:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia