Երևանի դպրոցներից մեկում 2 աշակերտ փորձել է ինքնասպան լինել գրքերի չվճարած գումարների պատճառով
SOCIETYԵրևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:
Tert.am-ի տեղեկություններով` աշակերտները սովորում են ավագ դասարաններում, իսկ ինքնասպանության փորձ անելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարն է, որն աշակերտները չեն վճարել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ նման դեպք գրանցվել է. «Հանգամանքները պարզվում են, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում»:
Պարզելու համար, թե Կրթության և գիտության նախարարությունը տեղյա՞կ է կատարվածի մասին և ի՞նչ է նախաձեռնում, Tert.am-ը կապ հաստատեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ:
«Լրատվամիջոցներից ենք տեղեկացել, որ ավագ դպրոցներից մեկում նման դեպք է գրանցվել: Այս պահի դրությամբ պարզում ենք, թե որ դպրոցում է նման դեպք գրանցվել և գրանցվե՞լ է, թե ոչ»,-ասաց նա։



