Ֆրանսիայում 10 մարդ Է տուժել փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով
SOCIETYԱռնվազն 10 մարդ Է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ կոնֆլիկտն սկսվել Է տարբեր Էթնիկական խմբերի միջեւ: Այնուհետեւ դիմակայությանը հարկադրված Է եղել միջամտել ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ ու մահակներ Է կիրառել ջարդարարների նկատմամբ: Անկարգություների հետեւանքով հրդեհ Է բռնկել, որն արագորեն տարածվել Է ամբողջ ճամբարում, որն ի վերջո գրեթե ամբողջովին այրվել Է:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ճամբարում ապրում Էին մինչեւ 1,5 հազար փախստական աֆղանցիներ ու քրդեր, որոնք հույս ունեին անցնել Լա Մանշը եւ հասնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



