ՀՀԿ-ում սուր պայքար է. նույն պաշտոնին երեք մարդ է հավակնում, այդ թվում Միհրան Պողոսյանը. «ՀԺ»
POLITICS«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հանրապետական կուսակցությունում սկսել են քննարկումները, թե համամասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան խորհրդարանից կամ կառավարությունում պաշտոն ստանան։ Սուր է հատկապես ԱԺ նախագահի, փոխնախագահի, կամ հանձնաժողովի նախագահների և միջազգային կառույցներում ՀՀ պատվիրակությունների ղեկավարների տեղերի համար պայքարը։
Ու քանի որ հանձնաժողովները կրճատվելու են, մրցակցությունը մեծ է։ Տնտեսական հանձնաժողովի նախագահի պոստի համար, ըստ իշխանական կուլիսներում շրջող տեղեկությունների Հերմինե Նաղդալյանն է պայքարում, եթե իհարկե, նրան չհաջողվի կրկին ԱԺ փոխնախագահ դառնալ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պոստին են ձգտում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:



