Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ–ն տպավորիչ վստահության քվե ստանալու շանսեր ունի». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետ նշանակված Էդուարդ Շարմազանովն իր նոր պաշտոնը «կուսակցական պատասխանատվություն» է համարում և հայտարարում, որ ճիշտ, համախմբված աշխատանքի դեպքում ՀՀԿ–ն տպավորիչ վստահության քվե ստանալու շանսեր ունի:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ:

– Պարոն Շարմազանով, ի՞նչ ակնկալիք ունի ՀՀԿ–ն այս ընտրություններից, հատկապես, որ երևանցիները, կարելի է ասել, բավական դժգոհ են ՀՀԿ–ի՝ Երևան քաղաքի կառավարումից:

– Էդ ո՞վ է ձեզ ասել, որ երևանցիները բավականին դժգոհ են Երևանի կառավարումից, էն էլ քաղաքի: Երևան քաղաքում մենք պառլամենտական ընտրություններում հավաքել ենք շուրջ 50% ձայներ: Ի դեպ, ավագանու ԲՀԿ խմբակցությունը հիմնականում կողմ է քվեարկել ՀՀԿ ավագանու ու Տարոն Մարգարյանի առաջարկություններին: Բոլոր միջազգային սոցիոլոգիական հարցումներով Տարոն Մարգարյանն ունի բավականին բարձր վարկանիշ: Չորրորդ՝ մենք էլ ենք ապրում Երևանում, մենք էլ ենք տեսնում, որ գնալով խնդիրները պակասում են, ոչ թե ավելանում: Հինգերորդ՝ անկախ, թե քանի կուսակցություն կառաջադրվեր, մեր ավագանու թիմը չի պատրաստվում մրցապայքարի մեջ մտնել ընդդեմ ինչ–որ մի կուսակցության: Սա համայնքային ընտրություն է. մենք պետք է ներկայացնենք մեր ավագանիների և գործող քաղաքապետի վերջին 4 տարիների իրականացրած աշխատանքը: Եվ դրա հիման վրա պետք է ներկայացնենք նաև շարունակական ծրագիրը: Երևանցիները իրենք կորոշեն իրենց քվեարկությամբ՝ գո՞հ են, թե՝ դժգոհ: Մեր ակնկալիքները, բնականաբար, դրական են: Մենք գտնում ենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի քաղաքային իշխանությունները այս տարիների ընթացքում ունեցել են բազում ձեռքբերումներ: Միգուցե եղել են նաև թերություններ, բայց թերություններ չունի նա, ով ոչինչ չի անում: Ես՝ որպես շտաբի պետ, գտնում եմ, որ մեր ճիշտ, համախմբված աշխատանքի դեպքում շատ տպավորիչ վստահության քվե ստանալու շանսեր ունենք:

– Որպես Երևանում բնակվող մարդ, կարո՞ղ եք նշել մեկ ձեռքբերում, որ Տարոն Մարգարյանն ու նրա ղեկավարած քաղաքապետարանը ունեցել են այս տարիների ընթացքում, բացի այն, որ մենք տեսնում ենք, որ շարունակվում է կանաչ տարածքների վաճառքը, տրանսպորտի խնդիրը չի լուծվում, վերելակների, մուտքերի վեցանորոգման և այլն:

– Քարոզչությունը կսկսվի ապրիլի 21–ին, մենք դանդաղ ենք շտապում և կարիք չկա ֆալշ–ստարտ տալ: Քարոզչության ընթացքում յուրաքանչյուր ոլորտում մենք հստակ, ծրագրային թվերով կներկայացնենք՝ ինչ է արվել և արվելու: Նույն կանաչապատման ոլորտում մենք ունենք լուրջ առաջընթաց: Մեր քաղաքապետի թեկնածուն բակ առ բակ կհանդիպի մեր բնակչության հետ և կներկայացնի՝ յուրաքանչյուր բակում, յուրաքանչյուր համայնքում ինչ է արվել, ինչը չի ստացվել և ինչ է սպասվում:

– Պարոն Շարմազանով, իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրել ՀՀԿ ավագանու թեկնածուներին՝ հատկապես որ, օրինակ, Միքայել Պողոսյանին չէիք ասել, որ նա առաջադրվում է ՀՀԿ ցուցակով:

– Պաշտոնապես հայտարարում եմ, որ Միքայել Պողոսյանը տեղյակ է եղել, Միքայել Պողոսյանին առաջարկ արել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միքայել Պողոսյանն ընդունել է Տարոն Մարգարյանի առաջարկը՝ ընդգրկվել Երևանի` ՀՀԿ ցանկում որպես անկուսակցական: ՀՀԿ–ն բավարարված է Երևանի ՀՀԿ խմբակցության աշխատանքներով, և մենք ընդգրկել ենք հիմնականում հին մարդկանց: Իհարկե կան նաև նոր գործիչներ:

– Քանի որ վերջին ընտրություններում տեսանք՝ ինչ կատարվեց, այս ընտրություններում ևս ՀՀԿ ընտրակաշառքը 10 հազար դրա՞մ է լինելու:

– Ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ–ն իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է: Երկրորդ՝ միջազգային դիտորդները իրենց կարծիքը հայտնել են, քաղաքական ուժերի մեծամասնությունը ընդունել է ընտրությունների արդյունքները: Որպես շտաբի պետ՝ ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրություններում թերությունները գնալով քչանան:

– Ասել է թե՝ 10 հազար ընտրակաշառքը չի՞ լինելու:

– 10 հազարի կամ 20 հազարի կամ 5 հազարի հարցով դիմեք նրանց, ովքեր նման առաջարկներ են արել, մեզ մոտ նման բան չի եղել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference