Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՍԱՊԾ–ն փորձում է դուրս գալ «լեթարգիական» քնից. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերջին ստուգումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքում գործող անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները բազմաթիվ խախտումներով են աշխատում: Բացի այդ, պատշաճ չեն իրականացնում փորձաքննությունները:

Խոսքը «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ–ների մասին է: ՍԱՊԾ–ն պարզել է, որ նշված կազմակերպությունները փորձաքննություններն իրականացրել են կա՛մ առանց համապատասխան սարքավորումների, կա՛մ անհայտ ծագման սարքավորումներով: Բայց ավելի հաճախ դրանք ձևական բնույթ են կրել: Ավելին, շրջանցելով օրենքը մսի որակի բավարար կասկածների ժամանակ ընկերությունները չեն տեղեկացրել լիազոր մարմնին:

Պարզվել է նաև, որ լաբորատոր փորձաքննության ընթացքում օգտագործվել են նաև անհայտ ծագման այնպիսի նյութեր, որոնք ի սկզբանե կասկածի տակ են դրել փորձաքննության արդյունքները: Բացի այդ, փորձաքննություններն իրականացվել են առանց կենդանիների ներքին օրգանների՝ թոքեր, սիրտ, լյարդ, և այլ, առկայության, իսկ նմուշառումը կատարվել է սխալ՝ առանց մկանային ու ոսկրային հյուսվածքների, որի պայմաններում փաստացի հնարավոր չի եղել պարզել ոչ մսի որակը, ոչ էլ կենդանու հիվանդությունների առկայությունը:

Ուշագրավն այն է, որ կազմակերպությունները նման գործունեություն իրականացնելու լիցենզիա են ստացել մոտ 10 տարի առաջ՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Եվ ստացվում է, որ տևական ժամանակ աշխատելով այդ ոճով, «օգնել» են որ սպառողը չիմանա, թե շուկայում վաճառվող միսն իրականում ինչ որակ ունի և արդյո՞ք այն ուտելու ենթակա է:

Հետաքրքիր է, որ մսի շուկայում առկա, վտանգավորության բոլոր սահմանները հատած ու բարձիթողի վիճակի մասին մամուլը շատ է ահազանգել: Չինովնիկների համար էլ երբեք գաղտնիք չի եղել, որ մսի որակն իրականում չի ստուգվում և կազմակերպություններն ընդամենը թուղթ մրոտելով են զբաղվում: ՍԱՊԾ–ն էլ սեփական անգործությունը թաքցնելու համար ջայլամի կեցվածք էր ընդունել և տեղավորվել էր համապատասխան գերատեսչության թիկունքում:

Ծառայության կողմից այդ լռության ռեժիմը խախտվեց, երբ ներկայի վարչապետը «շանտղություն» որակեց անորակ սննդամթերքի առկայությունը տեղական շուկայում: Եվ հավանաբար, այդ օրից սկսած, ՍԱՊԾ–ն սկսեց «ուշադրություն» դարձնել, թե՛ շուկայում վաճառվող մթերքների որակին և թե՛ համապատասխան շղթայում զբաղված բոլոր օղակների «աշխատանքին»:

Ու հիմա, երբ ՍԱՊԾ–ն ստանձնել է այս ժանգոտած օղակներն աշխատեցնելով, հանկարծ «պարզել» է, որ գրանցված կազմակերպությունները նույնիսկ համապատասխան գործիքներ չունեն, մսի նմուշառումը պատշաճ իրականացնելու համար:

Ինչ վերաբերում է ՍՊԸ–ներին կամ Ա/Ձ–ներին նման լիազորություններ տալուն, ապա պարզվում է, որ 2015–ին ընդունված նոր օրենքը թույլ է տալիս, որ ցանկացած մեկը, ով ի սրտե ուզում է մսի որակը ստուգելով փող աշխատել, կարող է մի սովորական «բութկա» բացել ու առանց ոլորտի մասին տարրական գիտելիք ունենալու, իրեն մսի որակի մասին համապատասխան «թուղթ» տալու գործառույթ վերապահել: Եվ դրա համար ակադեմիաներ ավարտել պետք չէ, այլ ընդամենը հարկավոր է դիմել Ֆինանսների նախարարություն, կատարել համապատասխան մուծումները, գործունեություն իրականացնելու մասին ծանուցել գերատեսչությանը, ստանալ թույլտվություն, և՝ վերջ:

Ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Սենիկ Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ եթե մսի որակի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունները նախկինում լիցենզավորվում էին, որի ժամանակ լաբորատորիա ունենալու, մասնագիտական որակավորում ունեցող անձանց պահանջ նույնպես եղել է:

Սակայն, երբ պետության քաղաքականությունը տանում էր դեպի լիցենզիաների պարզեցում ու հեշտացում, իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Արդյունքում՝ անասնաբուժասանիտարական գործունեության տեսակը համարվել է ծանուցման ենթակա գործունեության տեսակ:

«Իսկ թե տվյալ ընկերությունը որքանով է լավ կամ վատ կատարում իր լիազորությունները կամ արդյո՞ք նրա գործունեությունը համապատասխանում է պահանջվող օրենսդրությանը, պետք է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկի»,– ասաց Ս. Վարդանյանը:

Լիցենզավորման գործակալության պետը տեղեկացրեց նաև, որ ՍԱՊԾ վերջին ստուգումների արդյունքների հիմքով ֆինանսների նախարարությունում նույնպես վարչական վարույթ կա հարուցված, բայց գործունեության տեսակ հաշվառելն ու վերահսկելը տարբեր գործառույթներ են:

«Վերահսկողություն իրականացնելը մեր գործառույթների մեջ չի մտնում: Մենք վարչական վարույթ ենք հարուցում և այդ մասին ծանուցում ենք համապատասխան մարմիններին, որպեսզի իրենց դիրքորոշումը ներկայացնեն: Դիրքորոշումը ստանալուց հետո նախարարությունում կազմակերպվում են լսումներ, որից հետո համապատասխան որոշում է կայացվում: Կասեցման որոշում կայացնելուց հետո տվյալ կազմակերպությունները չեն կարողանա զբաղվել նույն գործունեությամբ, մինչև այդ որոշումը չվերացվի: Որոշումը վերացվում է, եթե խախտումները վերացնում են, որից հետո կրկին կազմակերպությունները կարող են շարունակել նույն գործունեությամբ զբաղվել»,– ասաց Ս. Վարդանյանը:

Ինչպես արդեն նշվեց, «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ–ները այս որոշումից դեռ տարիներ առաջ են լիցենզիա ստացել և ստացվում է, որ առանց գործիք ու լաբորատորիա ունենալու կարողացել են այդ լիցենզիա կոչվածը ստանալ: Իսկ թե ինչու է այդ ամենի մասին նոր–նոր իմանում ՍԱՊԾ–ն, դա էլ արդեն մեկ այլ խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League