Ռոհանի. Սիրիայի վրա հարձակումը սխալ էր
INTERNATIONAL NEWSՍիրիայի վրա հարձակումը սխալ էր: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խոսելով Սիրիայում ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակման մասին:
Պատասխանելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարվածների կրկնության դեպքում Թեհրանի դիրքորոշման մասին հարցին՝ Ռոհանին նշել է, որ ամերիկացիները «երբեք չեն գործել միջազգային իրավունքի նորմերի շրջանակում»: «Նրանք իրենց միջազգային ժանդարմ են համարում»,- հավելել է նա:
Իրանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի միայն քաղաքական ուղիով: «Խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն, իսկ ԱՄՆ-ի հարձակումը վնաս հասցրեց այդ գործընթացին»,- ասել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



