Հանձնարարվել է նախապատրաստել սոցիալական որոշակի խմբերի երևանաբնակ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ժամանակացույցը
SOCIETY
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության, առողջապահության և տրանսպորտի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել ընթացիկ տարվա համար սոցիալական որոշակի խմբերի երևանաբնակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում կազմակերպելու ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվում է երևանաբնակ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների՝ երեք հերթափոխով ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում:



