Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ-ն հայտարարում է 1.5 միլիոն եվրո բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը Հայաստանում

SOCIETY

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց դրամաշնորհային նոր ծրագրի մեկնարկը, որին հատկացվող բյուջեն կազմում է 1.5 մլն եվրո: Այն միտված է երկրում քաղհասարակության հզորացմանը, ինչպես նաեւ քաղհասարակության կազմակերպություններին այլընտրանքային աղբյուրներով ապահովելուն:

ԵՄ պատվիրակությունը նախաձեռնել է երկու դրամաշնորհային ծրագիր, որոնցից մեկը հենց վերոնշյալ ծրագիրն է: Երկու ծրագրերին միասին հատկացվելիք գումարն է 4 մլն 400 հազար եվրո:

Պյոտր Սվիտալսկին մեծ հույսեր ունի, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի քաղհասարակության զարգացման ուղղությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների շրջանում:

«Նախեւառաջ, մենք ցանկանում ենք քաղհասարակության կարողությունները ամրապնդել եւ ամրագրել այն պարտավորությունները, որոնք առկա են ԵՄ- Հայաստան համագործակցության օրակարգում:  Ցանկանում ենք իրականացնել Հայաստանում մեր ծրագրերի հսկողություն, մշտադիտարկում, մասնավորապես, խոսքը վերաբերում է բյուջետային աջակցության ծրագրերին: Ցանկանում ենք նաեւ, որ քաղհասարակության հետ համագործակցությունը հանգեցնի այն իրավիճակին, որում տրամադրվող գումարները ճիշտ  եւ արդյունավետ ճանապարհով կծախսվեն, Հայաստանի բնակչությունը լիարժեք կպատկերացնի «, թե ինչպես են դրանք ծախսվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ջանքեր է գործադրելու տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ: «Մեր նպատակն է առաջ բերել կոնկրետ ծրագրեր, հանրային տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված ինչպես առողջության, առողջ ապրելակերպի, հասարակական տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության եւ այլ ոլորտներին: Մենք հավատացած ենք, որ այս ուղղությունները չափազանց կարեւոր են, որպեսզի Հայաստանը, օգտվելով ԵՄ աջակցությունից, կարողանա լավ արժեքներ առաջ մղել, որոնք վերաբերում են սննդին, ճանապարհատրանսպորտային անվտանգությանը, պլաստմասե առարկաների օգտագործմանը, տոպրակների քանակի նվազեցմանը եւ այլն»,-եզրափակեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ԵՄ-ն փնտրում է նորարարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն: Հայտամրցույթի հիմնական նպատակն է ֆինանսավորել քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն քաղհասարակության դերի բարձրացմանը՝ խթանելով նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու բարեփոխումների մոնիթորինգ և հանրային հաշվետվողականության աճ այն ոլորտներում, որոնք ընդգրկում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերը: Այս հայտամրցույթը կլրացնի ներկայումս Եվրոպական միության կողմից ֆինանսավ որվող քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն անմիջականորեն աջակցող ծրագրերի ցանկը 30 նոր դրամաշնորհների միջոցով:

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients