Եգիպտոսում պարզել են ահաբեկչություն կատարողների ինքնությունը. Egypt News
INTERNATIONAL NEWS Ապրիլի 9-ին Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված Է: Ինչպես հայտնել Է Egypt News թերթը, դրանք առայժմ նախնական տվյալներ են, որոնք հաստատված չեն իշխանությունների պաշտոնական հայտարարություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ալեքսանդրիայի եկեղեցում պայթուցիկ սարքը գործի Է դրել Աբու Իսհաք ալ Մասրի մականունով 26-ամյա եգիպտացին, ծնունդով երկրի հյուսիսի Նեղոսի դելտայի Շարքիայի նահանգի Մինյա Էլ Քամհ քաղաքից: Այս նահանգը գտնվում Է Ալեքսանդրիայից ոչ հեռու եւ գործնականում՝ Գարբիայի նահանգի հարեւանությամբ, որտեղ Տանտայում որոտացել Է երկու պայթյուններից մեկը:
Երիտասարդը մի քանի ամիս հաշվապահ Է աշխատել Քուվեյթում, որտեղից մեկնել Է Թուրքիա, այնուհետեւ 2013 թվականին հայտնվել Է Սիրիայում: Նրա բնակության վերջին վայրը եղել Է Հյուսիսային Սինայը, որտեղ գտնվում են «Անսար Բեյթ ալ Մաքդիս» ծայրահեղական խմբավորման վարժանքների ճամբարները, խմբավորում, որը համարվում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջը:
Տանտայի եկեղեցում ահաբեկչական գործողությունն իրականացրել Է Աբու Բարա ալ Մասրի մականունով 42-ամյա եգիպտացին, ծնունդով Գարբիայի հարեւան Քաֆր Էշ Գեյխի նահանգից: 2013 թվականին նա թողել Է կնոջը եւ երեք երեխաներին եւ մեկնել Սիրիա, որտեղից՝ Լիբանան, այնուհետեւ կրկին վերադարձել Է Սիրիա:
ԻՊ-ն, որը նախօրյակին ստանձնել Է Եգիպտոսի եկեղեցիներում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, որի զոհ Է դարձել ավելի քան 40 մարդ, նույնպես այդ մարդկանց անվանել Է ահաբեկչական գործողությունների կատարողներ եւ սպառնացել Եգիպտոսում նոր գրոհներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



