23-ամյա մատուցողուհու դաժան սպանության գործով ամբաստանյալը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման
SOCIETYՆախկին ընկերուհու, մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատապարտվել է 13 տարի ազատազրկման։
Հիշեցնենք, որ Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:
Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:
Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



