Փարիզում սկսվել են «Առաքելությունն անիրագործելի Է» ֆիլմի վեցերորդ մասի նկարահանումները
CULTURE
Փարիզում սկսվել են «Առաքելությունն անիրագործելի Է» արկածային մարտաֆիլմի վեցերորդ մասի նկարահանումները: Ինչպես հաղորդել Է La Parisienne թերթը, կինոնկարի գլխավոր հերոսին, ինչպես եւ նախորդ մասերում, կմարմնավորի աշխարհահռչակ ամերիկացի դերասան Թոմ Քրուզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության տեղեկություններով՝ նկարահանող խմբի հետ նա Փարիզ Է ժամանել մի քանի օր առաջ: Ապրիլի 8-ին լրագրողները դերասանին նկատել են Փարիզի 12-րդ օկրուգում. Բերսիի շրջանում նա նստել Էր Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարության տանիքին, որտեղից պետք Է թռչեր: Նկարահանման գործընթացին հետեւում Էին տեղացի բնակիչներ եւ զբոսաշրջիկներ:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ Փարիզում նկարահանումները կտեւեն 35 օր: Պլանավորվում Է, որ մի քանի տեսարաններ կնկարահանվեն քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկում՝ Օպերայի պողոտայում, ինչպես նաեւ Փարիզի մետրոպոլիտենի գծի տակ, որը Գրենելի փողոցի շրջանում անցնում Է բաց օդով:
Պլանավորվում Է, որ ֆիլմը Էկրան կբարձրանա 2018 թվականին: Կինոհերոսապատումի նախորդ մասը՝ «Առաքելությունն անիրագոծելի Է. վտարակների ցեղախումբը», կինովարձույթում մեկնարկել Է 2015 թվականին: Համաշխարհային վարձույթում այն հավաքել Է գրեթե 700 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




















































