Թրամփի դուստրն Էական ազդեցություն Է գործել Սիրիային հրթիռահարված հասցնելու որոշման վրա. The Independent
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, Էական ազդեցություն Է գործել Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրիտանական The Independent հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ որում աղբյուրները ծանոթ են Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոքի կողմից վարչապետ Թերեզա Մեյին եւ ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնին հղած տվյալներին:
Աղբյուրների համաձայն՝ Իվանկա Թրամփն «իսկապես ցնցվել Է» Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրյալ քիմիական գրոհի վայրի լուսանկարներից, որի պատասխանատվությունը Վաշինգտոնը բարդել Է Սիրիայի իշխանությունների վրա:
Դրանից հետո նրա դիրքորոշումն «Էական ազդեցություն Է» գործել «Ձվաձեւ կաբինետի վրա», իսկ ԱՄՆ-ի վարչակազմի՝ դրան հետեւած արձագանքն «սպասվածից ավելի ուժեղ» Է եղել:
Ապրիլի 7-ին նա Twitter-ի իր Էջում գրել Է, որ հպարտանում Է հոր որոշմամբ, որը հրամայել Է հրթիռային հարված հասցնել Սիրիային՝ քիմիական զենքի օգտագործմամբ գրոհի վերաբերյալ հաղորդումների հայտնվելուց հետո:
Իվանկա Թրամփն զբաղեցնում Է «նախագահի հատուկ խորհրդականի» պաշտոնը եւ Սպիտակ տանն աշխատում Է անհատույց հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



