Ֆրանսիայում սկսվում Է նախընտրական արշավի երկշաբաթյա պաշտոնական փուլը
INTERNATIONAL NEWSՖրանսիայում պաշտոնապես մեկնարկում Է նախընտրական արշավը: Այսօրվանից  նախագահի պաշտոնի թեկնածուները կարող են սկսել «պաստառների պատերազմը»: Քարոզչական աֆիշաների վրա, որոնք այսուհետեւ ամեն օր տեսնելու են ֆրանսիացի ընտրողները, կհայտնվեն նախագահական նստավայրի՝ Ելիսեյան պալատի համար պայքարի բոլոր 11 մասնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Յուրաքանչյուր թեկնածու ունի հեռուստատեսային եւ ռադիոեթերի երաշխավորված հավասար ժամանակ: Իրենց ծրագրերի շարադրման հարցում հավակնորդների իրավահավասարությունը վերահսկում Է Ֆրանսիայի բարձրագույն աուդիովիզուալ խորհուրդը: 
Ներկայիս ընտրարշավի նախորդ փուլերում հեռուստատեսային բանավեճերն ու վարկանիշները այդպես Էլ հավաստի պատասխան չտվեցին այն հարցին, թե այսօր Ֆրանսիայի սիրտն աջից Է բաբախում, թե ձախից: Նախընտրական մարաթոնի առաջատարը՝ «Ազգային ճակատի» թեկնածու Մարին լե Պենը, ունի կողմնակիցների ամենակայուն քանակակազմը: Նրան աջակցող ընտրողների շրջանում իրենց ընտրությանը վստահ Է ավելի քան 80 տոկոսը: Մրցարշավի մյուս առաջատար մասնակցի՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի կողմնակիցների առայժմ միայն 50 տոկոսն Է համանման վստահություն հայտնեց: 
«Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի ներկայացուցիչների խոսքով՝ «նախագահական մարաթոնի այս նոր փուլն առանձնապես ինտենսիվ Է լինելու»: Ֆրանսիայի նախկին վարչապետ, իսկ ներկայում Ֆրանսիայի մայրաքաղաքից Ազգային ժողովի պատգամավոր Ֆիյոնը ապրիլի 9-ին հանրահավաք Է անցկացրել Փարիզում:   
«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը 70 հազար կողմնակիցների Է հանրահավաքի բերել Մարսելում: Սոցիոլոգիական ծառայությունների վերջին ուսումնասիրությունների համաձայն, Մելանշոնն անշեղորեն ամրապնդում Է իր դիրքերը եւ այժմ վայելում Է գրեթե յուրաքանչյոր հինգերորդ ֆրանսիացի ընտրողի աջակցությունը:
Ներկայում նա կրկնակի շատ կողմնակիցներ ունի, քան իշխող Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը:
«Ըմբոստ Ֆրանսիայի թեկնածուն այժմ ընդհուպ մոտեցել Է նախագահական մարաթոնի առաջատարների եռյակին: Առաջվա պես դրա կազմում են լե Պենը, Մակրոնը եւ Ֆիյոնը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը, 11 թեկնածուների մասնակցությամբ, տեղի կունենա ապրիլի 23-ին: Մայիսի 7-ին նշանակված երկրորդ փուլում պայքարը կշարունակեն առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
												
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
				
								
					2
					
					
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
				
								
					3
					
					Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
				
								
					4
					
					IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
				
								
					5
					
					Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
				
							
			
			
		


