«Հարի Փոթերը եւ Անիծյալ զավակը» բեմադրությունը դարձել Է Լոուրենս Օլիվիեի մրցանակի հաղթահերոսը
LIFE «Հարի Փոթերը եւ Անիծյալ զավակը» բեմադրությունը դարձել Է Լոուրենս Օլիվիեի թատերական մրցանակի (Olivier Award) հանձնման՝ ապրիլի 9-ին Լոնդոնում կայացած արարողության հաղթահերոսը: Հաղթողների ցուցակը հրապարակված Է մրցանակի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջոան Ռոուլինգի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը նվաճել Է 11 հնարավոր պարգեւներից ինը, այդ թվում՝ այն ստանալով «Լավագույն նոր պիես», «Լավագույն դերասան» (Ջեյմի Փարքեր), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Էնթոնի Բոյլ), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Նոմա Դումեզվենի), «Լավագույն բեմադրող ռեժիսոր» (Ջոն Թիֆանի) կատեգորիաներում:
Պարգեւներով նաեւ նշվել են «Երմա» եւ «Կարմիր մաշիկ» բեմադրությունները, ինչպես նաեւ «Արջամկան օրը», «Երազանքի աղջիկները» եւ «Ռոքի դպրոցը» մյուզիքլները:
Լոուրենս Օլիվիեի մրցանակաբաշխության արարողությունը կայացել Է ապրիլի 9-ին Ալբերտ-հոլ համերգասրահում: Պարգեւը շնորհում Է Լոնդոնի թատերական հանրակցությունը թատրոնի ոլորտում պրոֆեսիոնալ նվաճումների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



