Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Գ+«Հերոսի ծնողները». Գրիգորի մայրը ցանկանում է, որ զինվոր կորցրած մյուս մայրերն էլ պայքարեն ու ուժեղ լինեն

SOCIETY

«Հերոսի ծնողները» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ այցելել է ապրիլյան պատերազմի հերոս,  Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի մայրիկին՝ Անահիտ Հարությունյանին։

«Հանգիստ էր, աշխատասեր. եթե անգամ նա էր դժվար իրավիճակում հայտնվում, միեւնույնն է, նույնիսկ այդ ժամանակ կօգներ ընկերներին». տիկին Անահիտը որդուն այլ կերպ չի կարող բնութագրել, որովհետեւ մշտապես նրան այսպիսին է տեսել, ամենից շատ գնահատել նրա հենց այս հատկությունները։

Հերոսի մայրը բազում դժվարություններ հաղթահարելով է մեծացրել 4 զավակներին, ամուսնու մահից հետո եղել են դեպքեր, երբ նույնիսկ փողոցում են հայտնվել։ Չնայած ծանր պայմաններին՝ երեխաները չեն վրդովվել ու մշտապես աշխատել են աջակից լինել տիկին Անահիտին։

«Հատկապես Գրիգորս երբեք ոչ մի բանից չէր բողոքում, վատ պայմաններում էր ապրում, բայց սովորել էր։  Եղել է ժամանակ, որ մոմի լույսի տակ են դասերը սովորել, բայց  ոչնչից չէին դժգոհում, ասում էին՝ այսպես էլ է լավ»։

Գրիգորը մանկուց մի երազանք է ունեցել՝ այնպես անել, որ հարազատները լավ պայմաններում ապրեն, ոչնչի կարիք չունենան, այդ իսկ պատճառով սկսել է աշխատել դեռ  դպրոցական տարիներից:

«Գրիգորը մի ուրիշ ձեւի երեխա էր։ Սիրված էր թե´ դպրոցում, թե´ ընկերների, թե´ հարեւանության կողմից հատկապես իր համեստության, աշխատասիրության համար։ Էլեկտրական սարքերից շատ լավ էր հասկանում. եթե ձեռքը փչացած հեռախոս էր ընկնում, կարող էր շատ արագ վերանորոգել։ Հետագայում ասում էի՝ Գրիգոր ջան, կուզե՞ս ավտո դզող-փչողի ուղղությամբ գնաս, ասում էր՝ չէ, մամ, քեզ նման խոհարար եմ ուզում լինել, բայց ընտրեց վարսահարդարությունը։ 9-րդ դասարանից թողեց դպրոցն ու ընդունվեց ուսումնարան։ Եվ աշխատում էր, ինձ օգնում, եւ սովորում։  Զուգահեռ Õ �եռագործության դասերի էր հաճախում, հուլունքներից աշխատանք էր պատրաստում։ Մի որոշ ժամանակ էլ կահույքագործություն, շինարարություն սովորեց, որ համատեղ վերանորոգումներ աներ։ Մեր տան վերանորոգումը հենց այս պատից էր սկսել, կիսատ թողեց ու գնաց բանակ»,- ասում է տիկին Անահիտը, ցույց տալիս դիմացի պատը ու հավելում.

«Այս տունը այսպիսին չէր, բարի, կարեկցող մարդկանց օգնությամբ վերանորոգեցինք, չէի ուզում այս պատը որեւէ կերպ փոփոխության ենթարկել։ Ուզում էի այնպես թողնել, ինչպես Գրիգորն էր վերջին անգամ թողել. ասում էր՝ այնքան պիտի չարչարվեմ, մինչեւ ստացվի, բայց ուրիշ կերպ չէի կարող, սա էլ պիտի վերանորոգվեր։ Ուզում էր՝ գար, տունը միասին վերանորոգեինք, մի փոքր գործ դնեինք։ Գրիգորս մանկության տարիներին շատ էր լինում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում, շատ էր սիրում այդ վայրը. նպատակ ունեմ  մի հողատարածք ունենալ, որտեղ ծառ ու ծաղիկ կաճեցնեմ, Գրիգոիս անունն էլ այնտեղ կլինի, որ ամեն անգամ այցելելիս հիշեմ որդուս։ Հիմա հողատարածքը կա, բայց միջոցներս չեն բավականացնում»։


Տիկին Անահիտը Նուբարաշենի զորամասի պայմանագրային զինծառայող է, Անդրկովկասյան ռուս-կազակական զորքերի Էրեբունի շրջանի կադրերի բաժնի պետ։ Ասում է՝ այն, ինչ տեսնում էր ամեն օր, սովորեցնում էր Գրիգորին, այդ իսկ պատճառով որդին նախքան ծառայության անցնելն արդեն պատկերացում կազմում էր բանակային կյանքի մասին։ Գրիգորը բանակ էր զորակոչվել 2015 թվականի ամռանը, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ)։

«Երբ խոսում էինք Գրիգորիս հետ, ասում էի՝ բալես, ուզում ես՝ ավելի մոտ տեղ բերեմ, ասում էր՝ չէ, մամ, այստեղ լավ է, սա էլ է իմ հայրենիքը, սա եմ ընտրել, այստեղ պիտի մնամ։ Հիշում եմ՝ երբ զորակոչվում էր, ավտոբուս նստեց ու ասաց՝ մամ, ինչի ես լացում, կարո՞ղ է գիտես՝ հետ չեմ գալու։ Չգիտեմ, Գրիգորը հատկապես շատ էր ուրախանում, որ դիրքեր էր բարձրանում,  ասում էր՝ հանգիստ է, հանգիստ,  բայց ով կմտածեր, որ այսպես կլինի։ Ինձ ասում էին՝ ձեր որդին մի ուրիշ տղա էր. մանավանդ, որ լսում էր՝ դիրքեր պետք է բարձրանա, առաջինը նա էր շտապում»։

Մայրը Գրիգորի հետ վերջին անգամ խոսել է 2016 թվականի մարտի 31-ին, նախքան Գրիգորը դիրքեր կբարձրանար։

«Երբ էլ որ զանգում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ընկերներիս հետ եմ, բոլորս հարազատներ ենք, մի ընտանիքի պես ենք։ Միշտ ուրախ էր հետս խոսում։ Ամսի 31-ին, որ զանգեց, ասում էր՝ մամա ջան, մի նեղվի, ի՞նչ կարող եմ անել, որ գումար ուղարկեմ, հոսանքը միացնեն։ Դրանից առաջ շուրջ 15 օր հոսանք չունեինք։ Հիշում եմ՝ մարտի 27-ին, թե 26-ին զինկոմիսարիատը ծնողներին էլ տարել էր Ղարաբաղ, ես էլ էի հերթի մեջ, բայց  հաջորդ հերթի մեջ ընկա։ Գրիգորս զանգեց, ասաց՝ բա ոնց է, դու չկայիր, ասացի՝ Գրիգոր ջան, մյուսին անպայման կգամ։ Խաչ էր ուզել ու սրբապատկեր։ Դրանից առաջ մի որոշ ժամանակ շատ անհանգիստ էր, խաչը կորցրել էր, անպայման ուզում էր, որ նորը տանեմ։ Հետո իրերի մեջ գտա եկեղեցու նկարը, որը Ջաբրայիլում էր նկարել։ Արձակուրդին բերել էր, ինձ տվել ու ասել էր՝ կպահես, գամ մեծացնենք։ Ես մեծացրի, այստեղ տեղադրեցի. չգիտեմ էլ՝ Ղարաբաղի որ եկեղեցին է, բայց անպայման պիտի գնամ ու փնտրեմ, գտնեմ»։ 

Տիկին Անահիտը ցավը հաղթահարելու եւ առաջ նայելու համար ամեն օր էլ ուժ է գտնում։ Չնայած առողջական խնդիրներին՝ շարունակում է պայքարել, աշխատել, որպեսզի կարողանա կանգնել կրտսեր որդու թիկունքին ու աջակից լինել նրան։

«Դեպքերից հետո երեք ամիս շարունակ շատ վատ վիճակում էի, բայց հետո զգացի  եւ խորհուրդ կտամ նաեւ մյուս մայրերին, որ այդպես պետք չէ, քանի որ ուրիշ երեխաներ էլ ունեն։ Ուզում եմ, որ նրանք պայքարեն, ուժեղ լինեն, ինձ մտերիմ մարդիկ, հարեւաններս աջակցեցին, ստիպեցին, որ ուժեղ լինեմ։ Հենց այդ ուժով էլ պայքարում եմ հիմա։ Վերջերս որդուս հուշաքարի գողության պատճառով առողջական խնդիրներս էլ ավելի սրվեցին, բայց նման քայլի գնացողը շատ թանկ է վճարելու»։   

Գրիգորը հատկապես շատ էր կապված կրտսեր եղբոր՝ Սերյոժայի հետ. ամեն քայլ միմյանց հետ խորհրդակցելով էին անում, իրար շատ լավ էին հասկանում. տիկին Անահիտի խոսքով՝ կրտսեր որդու համար նույնպես հատկապես դեպքերին հաջորդող առաջին ամիսներին շատ դժվար է եղել։

«Մի ժամանակ Աթոյանի անցուղու մոտ էինք մնում։ Վերջերս անընդմեջ մի դրվագ եմ հիշում. շատ հետաքրքիր եղբայրներ էին, երկու տարվա տարիքային տարբերություն ունեին ու այնքան նման էին իրար, համարյա չէին տարբերվում։ Միասին գնում էին դիմացի դաշտը խաղալու, ձայն էի տալիս, ոչ մեկը չէր արձագանքում։  Երկուսով մտնում էին դաշտի մեջ ու չէին երեւում, մի քանի անգամ էլ էի գոռում, մեկ էլ տեսնեմ՝ Գրիգորն ու Սերյոժան գլուխները մեկ-մեկ բարձրացնում էին ու վազում տուն։ Գալիս էին ու շտապում ցույց տալ, թե ինչ են հավաքել։ Բացում էին, ձեռքերի մեջ՝ լիքը մորեխնե։ Ամեն անգամ այս տեսարանն եմ հիշում. որպես լուսավոր մի հիշողություն շատ է տպավորվել իմ մեջ»։

Հերոսի մայրը վստահ է՝ ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ բացահայտեց 18-ամյա զինծառայողների ուժն ու պատրաստակամությունը՝ միշտ սատար լինել հայրենիքին եւ ժողովրդին։

«Կարծում եմ՝ սա ավելի սարսափելի մի բան էր, քան թեկուզ 90-ականների պատերազմը։ Ուղղակի որտեղից նրանց այսքան ուժ՝ ես չգիտեմ։ Հիմա ես հանդիպում եմ զինվորներին, շփվում եմ արդեն զորացրվածների հետ։ Հավատացեք՝ նրանք բոլորը առյուծ տղաներ են. ինչ ուժ ունեն, չեք պատկերացնում, եւ երեւի 25-30 տարեկանները նույնիսկ  այդքան ուժ չունենան իրենց մեջ, որքան այս երեխաները»։

Տիկին Անահիտն այժմ աշխատանքին զուգահեռ սովորում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»-ին կից գործող քոլեջում։ Ասում է՝ հետաքրքիր բնագավառ է, զինվորական ոլորտից զատ կցանկանա նաեւ ուժերը փորձել այս ոլորտում։

«Գնում եմ, մեծ սիրով շփվում եմ Աբովյանի դատապարտյալների հետ։ Ինչու չէ, կցանկանամ հետագայում դուրս գալ ներկայիս ոլորտից, որովհետեւ արդեն ահագին աշխատել եմ, գիտեմ, եւ խորանալ այս նոր բնագավառում, աշխատել Աբովյան ՔԿՀ-ում որպես տեսուչ»։

Ապրիլյան դեպքերից հետո հերոսի մայրը նախաձեռնել եւ հիմնել է «Սրտացավ մայրեր» հասարակական կազմակերպությունը, որը գտնում եւ հանրությանն է ներկայացնում անապահով ընտանիքներին, որպեսզի հնարավորության սահմաններում կարողանան վերջիններիս օգնել։

«Իմ Գրիգորը, չնայած իր անապահով պայմաններին, կհաներ, նույն վիճակում ապրող ընկերոջը թեկուզ վերջին ունեցածով կօգներ։ Ես հիմա էլ ամեն ամիս բարեգործությունից ստացված մթերքի, ինձ հատկացվող թոշակի ինչ-որ մի մաս ուղղում եմ մի-մի անապահով ընտանիքի։  Այսպես ես սփոփվում եմ եւ գիտեմ, որ որդիս էլ է դրանով հանգիստ լինում։ Ես պատրաստ եմ մինչեւ վերջ շարունակել աջակցել նրանց հնարավորության դեպքում»։

Տիկին Անահիտը մի ցանկություն ունի. ինչպես եւ բոլորը, ուզում է, որ խաղաղություն տիրի, զինվորները լինեն ապահով եւ անվտանգ, պետությունն էլ զինվոր կորցրած ծնողներին չանտեսի ու նրանց նկատմամբ հնարավորինս ուշադիր լինի։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League