Մալագայի մարզիչ. Ուրախ եմ, որ օգնության ձեռք մեկնեցինք Ռեալին
SPORT«Մալագայի» գլխավոր մարզիչ Միչել Գոնսալեսը հայտարարել է, որ ուրախ է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակով (2:0) օգնել «Ռեալին» չեմպիոնական մրցավազքում:
54-ամյա մասնագետն իր խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է մադրիդյան թիմում.
«Ես արդեն ասել եմ, որ «Ռեալին» կողմնակի օգնություն անհրաժեշտ չէ առաջնությունում հաղթելու համար, բայց ուրախ եմ, որ մենք օգնության ձեռք մեկնեցինք նրանց:
Կարծում եմ՝ մադրիդցիները կհաղթեն լիգայում՝ անկախ մեր այսօրվա խաղի արդյունքից»,- Գոնսալեսի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնան» 3 միավորով զիջում է առաջատար «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



