Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայտնիներ, ովքեր մայրացան 2016-ին

PHOTO

Ավարտվեց կամակոր եւ չարաճճի Հրե Կապիկի տարին։ Ուժեղ ու դիմացկունների համար այն բարդ, մարտահրավերներով ու դժվարություններով լի էր, իսկ նպատակասլացներն ու երջանիկները 2016-ին ունեցան նոր ձեռքբերումներ, գրանցեցին մեծ հաջողություններ եւ իսկապես վայելեցին տարին։ Թե որ շարքին եք դասվում դուք, որոշեք ինքներդ, իսկ ահա նրանց համար 2016-ը հաստատ անմոռանալի կլինի, քանզի հենց այս տարի նրանք առաջին անգամ զգացին մայրական բերկրանքը, կատարյալ երջանկություն պարգեւեցին իրենց սիրելիներին ու երջանկացան՝ գրկելով իրենց առաջնեկին։

Իսկ ովքե՞ր են այդ բախտավորները Smile

Ինգա Արշակյան

Հայ հայտնիներից առաջին մայրիկը 2016-ին Ինգա Արշակյանն էր։ Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ սիրված արտիստուհին ամուսնուն՝ Աշոտ Սահակյանին, դուստր է պարգեւել։ Չնայած Ինգան իր մենեջերի օգնությամբ միանգամից հայտնեց փոքրիկի անունը՝ Մարիա, բայց երեխային հայ հանդիսատեսը դեռ չի տեսել։

Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյանը հավանաբար այս օրվան վաղուց էր սպասել։

Դեկտեմբերի 15-ին սիրված երգչուհին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին, որին ամուսնու՝ Շանթ Քիրմիզյանի հորդորով անվանակոչեց Տաթեւ։ 39-ամյա Հասմիկի ծննդաբերության մասին միանգամից իմացան բոլորը։

Նույն արագությամբ էլ տարածվեց փոքրիկի առաջին լուսանկարը։  

Ֆաինա Հարությունյան

2016-ի հարսանիքներով լի օգոստոսի ամսին ծնվեց հագուստի մոդելավորող Ֆաինա Հարությունյանի առաջնեկը։ Հայտնի դիզայները ամուսնուն՝ օպերատոր Արտյոմ Աբովյանին, դուստր պարգեւեց։

Այժմ Ֆաինան իր ատելյե գնում է փոքրիկ Նիկայի հետ եւ հենց մանկուց նրան պատմում է նորաձեւության գաղտնիքների մասին։ 

Լիլու

2016-ը երգչուհի Լիլուի համար անմոռանալի կլինի։ Այդ տարի 33-ամյա գեղեցկուհին ոչ միայն հասցրեց ամուսնանալ (երգչուհին հունվարին հայտարարեց իր խորհրդավոր ամուսնության մասին), այլեւ լույս աշխարհ բերել որդուն։ Լիլուի առաջնեկը՝ Ռոբերտը, լույս աշխարհ եկավ խորհրդանշական հունիսի 1-ին. այո, երեխաների պաշտպանության օրը Լիլիուն հիանալի նվեր մատուցեց իրեն։

Չնայած Լիլուն նախընտրեց չխոսել իր ամուսնության մասին՝ երեխայի լուսանկարը միանգամից հրապարակեց սոցցանցերի իր էջերում։  

Արեւիկ Ալավերդյան

Դեկտեմբերի 7-ին մայրության բերկրանքը զգաց նաեւ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը։ Ֆրանսիայում բնակվող Արեւիկը ամուսնուն՝ Հայկոյին, որդի պարգեւեց։ Ծննդաբերությունից առաջ երգչուհին մեզ հետ զրույցում ասել էր՝ չի համբերում, թե երբ է գրկելու փոքրիկին։ Եվ ահա 2016-ին կատարվեց նրա երազանքը՝ Փարիզում ծնվեց Դավիթը։

«Անբացատրելի էմոցիաներ ունենք: Երբ առաջին անգամ տեսանք մեր փոքրիկին, չկրկնվող մի զգացում ապրեցինք, անչափ հուզիչ պահ էր»,- պատմել էր նորաթուխ մայրիկ, որն արդեն հասցրել է բազմաթիվ լուսանկարներ անել երեխայի հետ։

Արփինե Իսրայելյան

Բազմաթիվ հեռուստասերիալներից սիրված հայ դերասանուհի Արփինե Իսրայելյանը նույնպես այս տարի համալրեց երեխա խնամող, բայց նաեւ աշխատանքին նվիրված մայրիկների շարքը։ Արփինեն հուլիսին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ մեծագույն երջանկություն պարգեւելով ամուսնուն՝ բեմադրիչ-նկարիչ Ներսես Սեդրակյանին։

Զույգը երեխային անվանակոչել է Դավիթ։ Չնայած փոքրիկն ընդամենը 5 ամսական է, բայց արդեն հասցրել է մասնակցել պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի։

Անի Դաշյան

Ամուսնանալուց հետո հայտնի հաղորդավարուհի Անի Դաշյանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ հունիսի 17-ին ծնվեց Անիի եւ ամուսնու՝ Լյուդվիգ Կարապետյանի որդին։

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data