Լուիս Էնրիկե. «Բարսելոնան» արժանի էր հաղթանակի
SPORTԻսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Մալագայից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ արդյունքը չի արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը:
«Հաղթանակի համար մենք ստեղծեցինք բավարար քանակի պահեր: Մենք արժանի էինք հաղթանակի: Գիտեինք, թե ինչքան բարդ է լինելու: Հանդիպումը սկսեցինք ճիշտ տրամադրվածությամբ, բայց «Մալագան» գոլ խփեց հենց առաջին գրոհի ժամանակ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Կատալոնական թիմը 31 խաղից հետո 69 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր է զիջում 30 հանդիպում անցկացրած «Ռեալին»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



