ԱՊԼ-ն Սիրիայի հակամարտության կողմերին քաղաքական բանակցությունների վերադառնալու կոչ է արել
INTERNATIONAL NEWSԱրաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Սիրիայի հակամարտող կողմերին կոչ է արել վերադառնալ քաղաքական բանակցություններին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը:
«Ես դիմում եմ հակամարտության բոլոր կողմերին՝ ե՛ւ սիրիական, ե՛ւ ոչ սիրիական. վերադարձեք քաղաքական կարգավորման, ձեր դաշնակիցները պետք սատարեն այդ ձգտումը»,- ասված է գլխավոր քարտուղարի հայտարարությունում:
Աբու ալ-Գեյթի կարծիքով՝ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հանգեցրեցին երկրում տիրող իրադրության կտրուկ վատթարացման: Նա նշել է, որ ԱՊԼ-ն «մերժում է սիրիական ժողովրդի, Սիրիայի ինքնիշխանության եւ երկրի տարածքային ամբողջականության հաշվին իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու՝ տարածաշրջանային եւ միջազգային ուժերի ցանկացած փորձ»:



