Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայում ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածների հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի Facebook-ի պաշտոնական էջից:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հասցրած հարվածները շահեկան են ծայրահեղականներին: «Հարձակումը մի երկրի վրա, որի կառավարությունը պայքարում է ահաբեկչության դեմ, միայն շահավետ է ծայրահեղականներին, լրացուցիչ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի եւ գլոբալ անվտանգության համար»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերն ԱՄՆ-ն հրթիռային հարված հասցրեց Սիրիայի Հոմս նահանգում ավիաբազայի ուղղությամբ՝ առանց որեւէ ապացույցի պնդելով, որ դա արվել է իրաքյան Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակմանն ի պատասխան: Պենտագոնի տվյալներով՝ 59 հրթիռ է արձակվել:



