Բելգրադում կառավարության հրաժարական պահանջով բազմահազարանոց ցույց է անցկացվել
INTERNATIONAL NEWSՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ապրիլի 8-ին կազմակերպված հակակառավարական ակցիային եւ բողոքի երթին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Ցուցարարները պահանջում են վարչապետ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած կառավարության հրաժարականը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ առաջին անգամ ուսանողների հետ միասին պաշտոնապես փողոց են դուրս եկել զինված ուժերի զինծառայողներ եւ ոստիկանության աշխատակիցներ՝ միանալով «Բռնապետության դեմ ցույցին»:
Քաղաքի կենտրոնական հատվածում տրանսպորտի երթեւեկությունը մի քանի ժամ շարունակ կաթվածահար է եղել:
Ցույցի կազմակերպիչների հիմնական պահանջներն են Հանրապետական ընտրական հանձնաժողովի անդամների փոփոխությունը, խորհրդարանի նախագահ Մայա Գայկովիչի հրաժարականը, PTC հանրային հեռուստատեսության ղեկավարության պաշտոնանկությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու իշխանափոխությունը:



