Դոնի Ռոստովի դպրոցներից մեկի մոտ պայթյունի կազմակերպչին կալանավորել են
INTERNATIONAL NEWSԴոնի Ռոստովի Լենինյան տարածքային դատարանը ապրիլի 8-ին կալանավորել է տեղի 46-ամյա բնակիչ` Էդուարդ Շարապովին:Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նա կասկածվում է Ռոստովի դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ:
«Դատարանը որպես խափանման միջոց է կիրառել 1 ամիս 29 օր կալանքը, մինչև հունիսի 9-ը»- ասել է դատավորը:
Պայթյունը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում դպրոցներից մեկի կողքին: Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված կասկածելի առարկան, որը, սակայն, պայթել է: Ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է լապտերի տեսքով: Դրա հետեւանքով կտրվել են տղամարդու ձեռքի մի քանի մատները, ստացել է վնասվածք որովայնի շրջանում եւ հոսպիտալացվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



