«Հնարավոր է՝ հերթական պատերազմը կազմակերպվի»
SOCIETYԱՍԵԿՈՍԵ/ Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն զարմացրել քաղաքագետ Արա Պապյանին: Նրա կարծիքով՝ սա ոչ թե պարտադրվեց ժողովրդին, այլ առան նրան:
«Ու հիմա, եթե սկսեն բողոքել, թե վատ են ապրում, կասեմ՝ սա քո ընտրությունն է, ոչ թե իմը: Ա'յ, որ իշխանության մերձավորները Թուրքիայից լոլիկ են ներմուծում, վերաձևակերպում, արտահանում են Ռուսաստան ու խփում են այստեղի լոլիկ արտադրողի գործին, թող գնա գյուղացին մտածի դրա մասին, որ 5000 դրամով ծախվում է: Ասում են՝ մեր գյուղի տղեն է, ու ընտրում են: Հա, դե գնա՛, քո գյուղի տղեն քեզ հաց է տալո՞ւ: Կամ, թե քո երեխեքն են բանակ գնալու, որտեղից զենքն ու վառելիքը գողացվում է: Մտածե՛ք դրա մասին: Շատերին թվում է, թե իրենք պետք է մեկին աջակցեն, ուրիշներն էլ գնան իրենց համար «դոշ» տան: Նման բան չի լինում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Պապյանը՝ ցավով նշելով, որ այսօր ժողովրդի պայքարի միակ ձևը արտագաղթն է:
«Մարդ գիտեմ՝ այստեղ շատ բարձր աշխատավարձ էր ստանում, բայց հեռացավ երկրից՝ ասելով որ իրեն էշի տեղ են դնում»,-հայտնեց քաղաքագետը:
Շարունակությունը՝ կայքում:



