ՀՀ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը հունվար-փետրվարին ավելացել են 8 տոկոսով
ECONOMICSՀՀ պետական բյուջեից հունվար-փետրվարին կառավարության պարտքի սպասարկմանը տրամադրվել է շուրջ 10.6 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, այն կազմել է եռամսյակային ծրագրի 34 տոկոսը:
Մասնավորապես, նշված գումարից 7.8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 2.7 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պարտքի սպասարկման ծախսերը 8 տոկոսով կամ 786.2 մլն դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված արտաքին պարտքի սպասարկման ծախսերի աճով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



