WEF-ի «Զբոսաշրջության մրցունակության զեկույցում» Հայաստանը բարելավել է դիրքերը
SOCIETYՀայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2017 թվականի զբոսաշրջության մրցունակության զեկույցում 136 պետությունների շարքում զբաղեցրել է 84-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զբոսաշրջության մրցունակության ինդեքսը կազմվում է ոլորտի կայուն զարգացման համար երկրներում ստեղծված պայմանների ու հնարավորությունների դիտարկմամբ։
Մեր հարևան պետություններից Վրաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը, Թուրքիան՝ 44-րդ, Ադրբեջանը 71-րդ, Իրանը՝ 93-րդ։ Ինդեքսը գլխավորում է Իսպանիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան:
2015-ին հրապարակված ինդեքսում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել էր 89-րդ տեղը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



