Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է

SOCIETY

Ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված սերժանտ Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է։

Նա մեկն էր այն ութ հերոսներից, ովքեր Ադամ Սահակյանի գլխավորած մարտում ընկերների հետ միասին մի քանի ժամ պայքարել էին հակառակորդի դեմ, կյանքի գնով պաշտպանել Ջրականի դիրքերից մեկը։

Հովհաննես Ներսիսյանը, ով ոչ միայն հերոսի ազգակիցն է, այլեւ մտերիմ ընկերը, ճանաչել է նրան մանկուց, նրա խոսքով՝ դեռ այն ժամանակներից, երբ նոր-նոր էին պատկերացում կազմում ընկերության մասին։ Միասին նույն Բջնի գյուղում են մեծացել, միասին նույն դպրոցը հաճախել, աջակից եղել միմյանց տարբեր հարցերում։

«Կարենն արագ էր մտածում, ինչն արտահայտվում էր նրա խոսքում. շատ արագախոս էր։ Ցանկացած միջավայրում աչքի էր ընկնում եւ տպավորվում հենց այդ հատկությամբ։ Դպրոցում էլ թե' դասընկերների, թե' ուսուցիչների կողմից շատ սիրված աշակերտ էր։ Նրան սիրում էին պահվածքի, յուրօրինակ մտածելակերպի համար։ Սիրում էր տարբեր բնագավառներում իրեն փորձել, աշխույժ ու լեցուն կյանքով ապրել։ Շատ լավ գիտեր մաթեմատիկա, եւ դա հատկապես ընդգծվեց ավագ դասարաններում, երբ ավելի լուրջ սկսեց զբաղվել դրանով։ Այդ առարկայով դասարանում երեւի առաջինն էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշեց հերոսի ընկերը։

Կարենը զբաղվում էր սպորտով, հաճախում էր համակարգչային դասընթացների: Ընդունվել էր Երևանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրոտեխնիկական ֆակուլտետ, որոշ ժամանակ ուսանելուց հետո զորակոչվել էր բանակ։

«Համակարգիչներով, էլեկտրական սարքերով զբաղվել շատ էր սիրում։ Ես մի տարվա զինծառայող էի, որ Կարենն անցավ ծառայության։ Ես Մարտունիում էի, իսկ Կարենը՝ Ջաբրայիլում։ Ընթացքում կապը պահպանել ենք, մի քանի անգամ հանդիպել։  Առաջին անգամ, որ հանդիպեցինք, խոսեցինք,  ասաց՝ դե արդեն հարմարվել ենք, սա էլ է մեզ համար, բոլորս էլ պիտի ծառայենք, ասում էր՝ բոլորս մի նպատակ ունենք էստեղ, դիրք պետք է պահենք, ամեն կերպ էլ ուշադիր լինենք։ Մի հետաքրքիր բան եղավ. ես իմ ծառայակից ընկերոջն ասացի, որ գնալու եմ Ջաբրայիլ Կարենին տեսնելու, ինքն էլ նույն տեղում էր ընկերոջը պետք է գար տեսակցության։ Հետաքրքիր զուգադիպություն էր. պարզվեց, որ այդ ընկերն ու Կարենն էլ միմյանց էին ճանաչում ու ընկերներ էին»։

Հովհաննեսն ապրիլի 2-ին տեղեկացել է Ջաբրայիլում տիրող լարված իրավիճակի մասին, սակայն ընկերոջ մասին դեռ ոչինչ պարզել չի հաջողվել։

«Որ իմացա, մտքովս վատ բան անցավ, չնայած չէի ուզում այդպես մտածել։  Ընկերս իմացել էր Կարենի մասին, բայց ինձ ասել չէր ուզում։ Ադամի հետ են եղել, ես մի քանի անգամ Կարենին հանդիպելու ժամանակ տեսել եմ նրան։ Ընկերներ էին, Կարենը շատ էր պատմել Ադամի մասին. իմացանք, որ այդ ժամանակահատվածում էլ ուրիշ դիրքում էր եղել, բայց ուզել է՝ Ադամի հետ  դիրք պահի»։

Հերոսի ընկերը հավատացած է՝ ապրիլյան պատերազմն առաջին հերթին մեծ ազդեցություն ունեցավ բանակի վրա, ստիպեց էլ ավելի զգոն լինել ու պատրաստ ամեն ինչի։

«Այն ժամանակ միգուցե չէինք սպասում, որ նման լրջությամբ մի բան կարող է լինել, ճիշտ է, դիրք պահող յուրաքանչյուր զինվորն էլ պետք է զգոն լինի, բայց այս պատերազմը կարծես էլ ավելի լրջություն մտցրեց, ավելի զգոնացրեց, մեր բանակն ավելի պատրաստակամ դարձավ. հասկացանք, որ նման բաների ամեն պահի էլ պետք է սպասել, հատկապես երբ սեփական աչքերով ես տեսնում»,-եզրափակեց Հովհաննեսն ու հավելեց.

«Իմ ընկեր Կարենն էլ հիշողությանս մեջ կմնա իր բոլոր լավ կողմերով, այնպես,  ինչպես ես նրան ճանաչել եմ։ Կարենն իրոք այնպիսի մարդ է եղել, որ վատ կողմ չի ունեցել։ Ինչպես նա տպավորված է իմ մեջ, այդպես էլ նրան կհիշեմ մինչեւ իմ կյանքի վերջ։ Նա ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ։ Զոհված կլինի, երբ ես ու նրա մյուս ընկերները մոռանանք»։

Սյուզի Մուրադյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan