ՌԴ Բալաշով քաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշաքար կտեղադրվի (լուսանկարներ)
SOCIETYՌԴ Բալաշովի շրջանի վարչական կենտրոնում կայացել է Ազգությունների հարցերով խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է Ալեքսանդր Մոսկալևը։ Միջոցառման մասնակիցները քննարկել են շրջանում բնակվող հայերի նախաձեռնությունը, որն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան տեղադրել, գրում է balashover.ru-ն։
Քննարկումից առաջ կարճ պատմական ակնարկ է ներկայացրել պատմական գիտությունների թեկնածու Վ. Նազարովը։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողների անունից հանդես է եկել Վիգեն Կիրակոսյանը։
Բալաշովի հայերը, որոնք ավելի քան 500 ընտանիք են, հուշարձանի ստեղծման, բարեկարգման և տվյալ տարածքի հետագա պահպանության բոլոր ծախսերը վերցնում են իրենց վրա։
Նիստի մասնակիցներն արդյունքում աջակցել են հուշարձանի բացմանը։
Աղբյուրը` Tert.am:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



