«Զզվում եմ մեծամիտ եւ գոռոզ մարդկանցից». ի՞նչ է պարզել հայ հաղորդավարը Իչայի դերակատարի մասին
LIFEIravunk.com-ը գրում է.
«Իրավունքն» օրերս գրել էր, որ երգիչ, «Տնից հեռու» հեղինակային հաղորդման հաղորդավար ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ Հնդկաստանում՝ Մումբայում, հանդիպել եւ բացառիկ հարցազրույցներ է ունեցել հայ հեռուստադիտողի կողմից սիրված հնդկական սերիալների հերոսների հետ: Այսպիսով՝ ամփոփելով հանդիպումների շարքը՝ Վ. Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել՝ իր հանդիպումների շուրջ ստեղծված մեծ ուշադրության համար, ապա մանրամասնել. «Հավատացեք յուրաքանչյուրդերասանի հանդիպելու համարմենք անբացատրելի մեծ աշխատանք ենք կատարել: Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ումնամակներին չեմ կարողացել պատասխանել (6000 նամակ),բոլորին կպատասխանեմ մի քանի օրից»:
Ի դեպ, բոլիվուդյան աստղերի հետ նախատեսված հանդիպումներից չեն կայացել ընդամենը մի քանիսը, որոնց անդրադառնալով՝ Վ. Սարգսյանը պարզաբանել է. «Ինչվերաբերվում է ԲարունՍոբտիին («Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի Արնավ Սինգհ Ռայզադայի դերակակատարը, - հեղինակ), նշեմ, որ նրա հետ կապի մեջ եմեղել ամեն օր:

Ցավոք, նա քաղաքում չէ, վերադառնալու է միքանի օրից, իսկ ես այդքան սպասել չեմ կարող (հասկացեք, եսեւս ունեմ բազում այլ պլաններ ու բացի դա յուրաքանչյուրավել օրը կախված էմեծ ֆինանսներից): Սակայն, չեմհիասթափեցնի եւ կնշեմ, որ շուտով պլանավորում եմնորիցմեկնել Մումբայ եւ այդ անգամ կնկարահանեմ նրան»:

Վ. Սարգսյանին չի հաջողվել նկարահանել նաեւ նույն հեռուստասերիալի դերասանուհի Սանայա Իրանին, որը կերտել է Քուշի Գումարի Գուպտա Սինգհ Ռայզադայի կերպարը, որովհետեւ նա եղել է հիվանդանոցում. «Նույնիսկհանդիպել եմ նրա մոտ ընկերուհուն, եւնկարահանումներկատարել հիվանդանոցում: Հասկանում եք՝ անհնար էր»:

«Տնից հեռու» հաղորդման հեղինակը նաեւ ուշագրավ մանրամասներ է պատմում «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Թինա Դատտայի մասին, որը կերտել է Իչայի կերպարը. «Կասեմ միայն, որ զզվում եմ մեծամիտ եւ գոռոզ մարդկանցից, այն էլայն դեպքում, երբիրենցից մեծ բան չեն ներկայացնում (ի դեպ, նրամասին նույն կարծիքին են նաեւ մյուսդերասանները, ումհանդիպեցի)»:
Իսկ վերջում բոլիվուդյան աստղերին մեր հանրությանը ներկայացնող հայ հաղորդավարը հավելել է. «Հուսով եմ՝ կարողացա Ձեզ նվիրելհետաքրքիր պահեր այս օրերի ընթացքում, բայցհավատացեք այն,ինչ նկարահանել ենք կլինի անբացատրելի հետաքրքիր: Շատ շուտով «ՏնիցՀեռու» ATV-ի եթերում՝ Մումբայից»:



