Սերժ Սարգսյանը ցավակցել է Շվեդիայի վարչապետին
SOCIETYՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկային կյանքեր է խլել։
«Շվեդիայի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Շվեդիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: Հանրապետության Նախագահն այս համատեքստում վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին, որի թիրախ են դառնում բազմաթիվ անմեղ մարդիկ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



