Հայաստանի եւ Ուզբեկստանի արտգործնախարարները հանդիպել են
INTERNATIONAL NEWSԱպրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ Աբդուլազիզ Կամիլովի հետ։
Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները եւ մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կարելի է իրացնել։
Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուլազիզ Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



