Վրաստանի վարչապետին դուր չի եկել նախագահի ելույթը խորհրդարանում
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ խորհրդարանում հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ելույթը բավակնաչոփ խորը եւ անկողմնակալ չԷր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարգվելաշվիլին երկրի խորհրդարաննում իր տարեկան ելույթն սկսել Է «Վրացական-երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության քննադատությամբ: Նախագահն իր դժգոհությունը հիմնականում արտահայտել Է դատական համակարգի եւ ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու մեծամասնության նախաձեռնության կապակցությամբ:
«Դա նախագահի տարեկան ավանդական ելույթն Էր, որտեղ նա ներկայացրեց ընթացիկ իրադարձությունների իր տեսլականը: Կարող եմ ասել, որ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, դատական համակարգը, տնտեսական բարեփոխումը եւ ժողովրդավարական ինստիտուտների միավորումը, ոչ միայն մեր կարծիքով, այլեւ միջազգային հանրակցությունում մեր բարեկամների կարծիքով՝ Էական առաջընթաց կա: Ես կցանկանայի, որ նախագահի ելույթը լիներ ավելի ընդգրկուն, ավելի խորը եւ ավելի անաչառ»,-ասել Է Կվիրիկաշվիլին լրագրողներին, հաղորդել Է Sputkik-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



