Դոնալդ Տուսկը Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները հիմնավորել Է «անհրաժեշտ վճռականությամբ»
INTERNATIONAL NEWS Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներն «անհրաժեշտ վճռականություն» են դրսեւորում ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի ենթադրվող կիրառման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«ԱՄՆ-ի հարվածներն անհրաժեշտ վճռականություն են դրսեւորում բարբարոսական քիմիական գրոհների դեմ հանդիման»,-ասել Է նա: Տուսկի խոսքով՝ «ԵՄ-ն աշխատելու Է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Սիրիայում վերջ դնի դաժանությանը»:
ԱՄՆ-ի զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամի հրամանով 59 թեւավոր հրթիռներ են արձակել սիրիական Հոմս նահանգի ռազմական օդակայանի վրա: Հրթիռահարվածը պատասխան Էր Սիրիայի Իդլիբի նահանգում ապրիլի 4-ին քիմիական զենքի ենթադրվող կիրառմանը: ԱՄՆ-ի ղեկավարությունը կարծում Է, որ այդ օդակայանից Է սկսվել ենթադրվող քիմիական գրոհը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



