Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Դեպրեսիայի կանխարգելումը հնարավոր է սոցիալական մեկուսացման, գործազրկության, ալկոհոլի դեմ պայքարի ուժեղացմամբ. ՀՀ առողջապահության փոխնախարար

SOCIETY

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջնային նպատակներից է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ամբողջ աշխարհում փնտրեն ու գտնեն համարժեք օգնություն: Առողջապահության համաշխարհային օրն այս տարի նվիրված է դեպրեսիային, օրվա կարգախոսն է «Եկ խոսենք»: Պետք է վերացնել մոտեցումը, թե  դեպրեսիան խարան է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսին այս մասին խոսեցին ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:

«Դեպրեսիան հիվանդություն է, որով կարող են տառապել բոլոր տարիքի մարդիկ, բայց այն հիվանդություն է, որը ենթակա է արդյունավետ բուժման: Պատահական չի ընտրված խորագիրը՝«Եկ խոսենք»: Պետք է ընտանիքի անդամները, մտերիմները աջակցեն, խոսեն: Մենք չպետք է խարանենք հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց:Կարևոր է հասկանալ, որ շրջապատում որևէ մեկը կամ դու դեպրեսիայի մեջ եք: Մեկուսացումը, քնկոտությունը կամ անքնությունը, էներգիայի, տրամադրության անկումը, անինքնավստահությունը, մեղավորության զգացումը դեպրեսիայի նախանշաններից են: Սրանց ի հայ տ գալու դեպքում անպայման պետք է գործել, առաջին քայլը՝ խոսել: Ուզում եմ նշել, որ ԱՀԿ-ի առաջնային նպատակներից է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ամբողջ աշխարհում փնտրեն ու գտնեն համարժեք օգնություն»,-ասաց Եգոր Զայցևը:

Խոսելով Հայաստանում կառավարության և ԱՆ կողմից ազգաբնակչության հոգեկան խնդիրների կանխարգելման և արդյունավետ կառավարման նպատակով իրականացվող քայլերի մասին` Տիգրան Սահակյանը նշեց, որ գործում է 2014-2019 թթ. ռազմավարությունը, որի հիմնական խնդիրն է ապահովել հոգեկան առողջության ծառայության մատչելիությունը և հասանելիությունը, ապահովել որակյալ ծառայությունների տրամադրումը, մշակել և իրականացնել վերականգնողական ծրագրեր և ծառայություններ, ապահովել հոգեկան առողջության ծառայությունների պատշաճ իրականացումը: «Դեպրեսիայի վաղ ախտորոշումը և ինքնասպանության նկատմամբ հակումների կանխարգելումը բավականին ընդգրկուն խնդիրներ են: Դրանք հնարավոր է լուծել սոցիալական մեկուսացման, գործազրկության, ալկոհոլի և թմրամիջոցների դեմ պայքարի ուժեղացմամբ: Դեպրեսիայի վաղ հայտնաբերումն ու ախտորոշումը հնարավոր կդարձնեն 21-րդ դարի ամենատարածված և հաշմանդամության հանգեցնող հիվանդության դեմ պայքար մղելուն: Որում նախարարությունը կլինի կազմակերպիչ, համակարգող և անմիջական կատարող»,- ասաց Տիգրան Սահակյանը:

«Դեպրեսիայով կարող են տառապել բոլորը՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական կամ այլ պատկանելությունից: Բայց այն լիովին բուժելի հիվանդություն է: Դեպրեսիան բուժելու առաջին քայլն է խոսել մարդկանց հետ, որոնց վստահում եք»,- ասաց  Բրեդլի Բուզետոն:

ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի խոսքով՝ ԱՀԿ-ի կողմից բարձրացված այս հարցը արդիական է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

« 300-350 մլն մարդ ամբողջ աշխարհում տառապում է դեպրեսիայով: Այն ազդում է առօրյա որոշումներ կայացնելու ունակության վրա: ԱՀԿ տվյալների համաձայն՝ 2020թ. այն կզբաղեցնի երկրորդ տեղը՝ որպես հաշմանդամության հանգեցնող հիվանդություն: Հաճախ այն ուղեկցվում է այլ հիվանդություններով՝ օնկոլոգիական, սիրտ-անոթային: Վերջին տասը տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ 2005-2015 թթ. ընթացքում դեպրեսիայով տառապող մարդկանց թիվը 18 տոկոսով աճել է: Հիվանդությանը նպաստում են սոցիալական, կենսաբանական և հոգեբանական գործոնները: Կանանց մոտ դեպրեսիան երկու ան գամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց: Ըստ ծանրության՝ կա դեպրեսիայի երեք աստիճան՝ թեթև, միջին և ծանր: Հայաստանում գրանցվել է դեպրեսիայի 180 ծանր դեպք»,-ասաց Սամվել Թորոսյանն ու հավելեց, որ Հայաստանում պետական բոլոր բուժհիմնարկներում հոգեկան առողջության ծառայություններն անվճար են:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League