Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հիմք կհանդիսանա փոխգործակցության առավել ծավալուն փաթեթ մշակելու համար. Գարեգին Մելքոնյան

SOCIETY

Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության վերաբերյալ նախաստորագրված համաձայնագիրը հիմք կհանդիսանա կողմերի միջև փոխգործակցության առավել ծավալուն փաթեթ մշակելու համար: Ապրիլի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:  «Դուք գիտեք, որ, բացի բյուջետային աջակցության ծրագրերից, մենք ունենք Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և նրա աջակցությամբ Հայաստանում  իրականացվող այլ ծրագրեր: Դրանք են «Թվինինգ»-ը «Թայեքս»-ը, «Սիգմա»-ն, Սևծովյան ավազանի անդրսահմանային փոխգործակցության ծրագիրը, «Սոսիու» ծրագիրը, որը սոցիալական ոլորտին է առնչվում, և երկու խոշոր  գործիք, որոնց Հայաստանն անդամակցել է` ստորագրելով համապատասխան փաստաթղթերը: Խոսքը  փոքր և միջին ձեռնարկատիրական ոլորտին առնչվող «Կոսմե» ծրագրի և հայտնի «Հորիզոն 20-20»-ի մասին է, որն առնչվում է գիտության և կրթության ոլորտին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը` վստահություն հայտնելով, որ ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախաստորագրված համաձայնագիրը հիմք կհանդիսանա հետագայում Եվրոպական Միության հետ գործակցության ավելի ծավալուն փաթեթ մշակելու համար:

Մելքոնյանը հայտնեց, որ Հայաստանն արդեն իսկ հայտեր ներկայացրել է ԵՄ «Կոսմե»  ծրագրով աջակցություն ստանալու համար:  «Որպեսզի խթանենք Հայաստանից հայտերի քանակը «Կոսմե»-ի մասով, մենք մի քանի աշխատաժողով ենք իրականացրել` փոքր միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ակտիվ ներգրավմամբ: ՓՄՁ ԶԱԿ-ի ծրագիրը «Կոսմե»-ի ֆոնդերից արդեն իսկ սնվում է, և կան մի քանի հայտեր, որոնք արդեն իսկ ներկայացված են ՓՄՁ ԶԱԿ-ի ներգրավմամբ: Կան ծրագրեր, որոնք ներկայումս մշակման փուլում են և նույնպես ներկայացվելու են»,- մանրամասնեց Գարեգին Մելքոնյանը:

Սևծովյան ավազանի անդրսահմանային փոխգործակցության ծրագրի մասով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն այս տարի մի քանի աշխատաժողով արդեն իսկ կազմակերպել է: «Մեր նպատակն այստեղ Հայաստանից հնարավորինս մեծ թվով հայտեր ապահովելն է: Ամբողջ ծրագրի բյուջեն 54 միլիոն եվրո է, և այն երկիրը, որն ավելի տեղեկացված կլինի, կլինի ավելի ունակ մրցակցային ծրագրեր ներկայացնել, նա ավելի շատ ֆինանսական ռեսուրս կկարողանա ստանալ»,- եզրափակեց փոխնախարարը:

Հայաստանն ու Եվրամիությունը 2017 թ. մարտի 21-ին նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական Միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմլիսը։ 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League